Միջերկրական ծով Է մտել ԱՄՆ-ի ավիակիր խումբը՝ «Ջորջ Բուշ»-ի գլխավորությամբ
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Մերձավոր Արեւելք» ուղեւորվող «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ջիբրալթարի լրատվական կայքերը:
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի վեցերորդ օպերատիվ նավատորմի մամուլի ծառայության տվյալներով՝ նավախմբի կազմում, բացի «Ջորջ Բուշ» ավիակրից, մտնում են «Ֆիլիպին Սի» եւ «Հյու Սիթի» հրթիռային հածանավերը, ինչպես նաեւ «Լաբուն» եւ «Թրաքսթոն» հրթիռային Էսկադրային ականակիրները:
Ենթադրվում Է, որ Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվելու ընթացքում «Ջորջ Բուշ»-ի տախտակամածային օդուժը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին հասցվող ավիահարվածներին, ինչպես մինչ այդ անում Էր ավելի վաղ տարածաշրջան ժամանած «Դուայթ Էյզենհաուեր» ատոմային ավիակրի խմբի օդուժը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



