Մոսկվան դեմ Է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան դեմ Է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն՝ պնդելով Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելու անթույլատրելիությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ անթույլատրելի Է Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը եւ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք իրականացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի պատկան մարմինների հետ»,-ասել Է նա փետրվարի 3-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի կեսին Լապշինը գրել Էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, որտեղ նա «սեւ ցուցակում» Է ներառված ԼՂՀ այցելելու համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



