5 զարմանալի փաստ կրծքով կերակրելու մասին
ФОТОԻնչպես հաղորդում է Fox News-ը, նորաթուխ եւ ապագա մայրիկների համար կրծքով կերակրելը կարող է օգտակար լինել: Past.am-ը ներկակայացնում է մի քանի զարմանահրաշ փաստեր, որոնք կօգնեն Ձեզ հասկանալու, թե ինչ է կատարվում Ձեր մարմնի հետ կրծքով կերակրելու ժամանակ:
1. Կրծքի կաթը միշտ չէ սպիտակ լինում
Կրծքի կաթը սովորաբար սպիտակ կամ կրեմագույն է լինում, բայց այն կարող է լինել նաեւ կանաչ, կապույտ, դեղին կամ նարնջագույն:
2. Ձեր կրծքերը կարող են չափից մեծ թվալ
Եթե մայրանալու եք, պատրաստ եղեք, քանի որ Ձեր կրծքերը կարող են մեծանալ: Դա կապված է կաթի ծավալի հետ: Իսկ թե ինչքան կմեծանան Ձեր կրծքերը, կախված է մաշկի առաձգականությունից:
3. Սեքսը կարող է ցավոտ լինել
Օգտագործեք ջրի հիմքով քսանյութեր կամ խորհրդակցեք Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ:
4. Դուք կարող եք ավելի շատ ուտել եւ դեռ նիհարել
Ձեր մարմինը կրծքով կերակրելու համար 300-500 հավելյալ կալորիաների կարիք ունի: Շատ ուտելու համար անհանգստանալու փոխարեն պարզապես լսեք Ձեր մարմնին, եւ ավելորդ կիլոգրամներն իրենք իրենց կանցնեն:
5. Ձեր դաշտանը կարող է դադարել
Եթե դուք միայն կրծքով եք կերակրում եւ ըստ պահանջի, ապա հավանականություն կա, որ Դուք դաշտան չեք տեսնի: Սակայն սա չի նշանակում, որ Ձեզ մոտ օվուլյացիա չի կատարվում, ուստի զգույշ եղեք, եթե չեք պլանավորում շուտով եւս մեկ երեխա ունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: