Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերգո Կարապետյանը Տավուշի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին

ЭКОНОМИКА

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 24-ին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում: «Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: 

Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանի տեղեկացմամբ` ընկերությունն օրական մթերում է 200 տոննա խաղող, ընդ որում, ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա` խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել: Ընկերության կողմից արդեն իսկ մթերվել է 2500 տոննա խաղող: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ գործարանն ունի 19 մշտական և 21 սեզոնային աշխատակիցներ, որոնց միջին աշխատավարձը կ ազմում է 120 հազար դրամ, բոլորը մարզի բնակիչներ են:

Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Այգեպարի գինու գործարան: Այստեղ խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերի 28-ից: Թեև նախապես պայմանագրեր չեն կնքվել գյուղացիների հետ, սակայն պատասխանատուները հավաստիացրեցին`պատրաստ են մթերել ամբողջ բերքը: 

Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Վարագավան համայնքի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Խաղողագործ Սվետլանա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2000 քմ-ի վրա խաղող է մշակում, այս տարի արդեն ստացել է 5 տոննա բերք, ունի պայմանագիր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ և պատրաստվում է իրացնել արտադրանքը: Այգեհովիտ համայնքում նախարարը զրուցել է խաղողագործների հետ, որոնք մեծ դժվարությամբ հավաքում են խաղողի բերքը, նախարարը հորդորել է առաջին հերթին հետևել իրենց անվտանգությանն ու զգոնություն պահպանել։

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև մարզի Բերդավան համայնքում գտնվող խաղողի մթերման կետում, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել նրանց հուցող հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև հարակից մի շարք համայնքների ղեկավարներ: Նախարարը հավաստիացրել է խաղողագործներին, որ չնայած վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, սակայն նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի: Նախարարը հայտնել է, որ մի քանի օրից կվերագործարկվի տեղի մթերման կետը, նախարարությունը նաև կհետևի, որպեսզի մթերված խաղողի դիմաց վճարումները ժամանակին կատարվեն:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7500-ը, այս տարի բերքն ավելի առատ է, կան տարածքներ, որտեղ հեկտարից մինչև 25 տոննա խաղող են ստանալու: Մարզում կան թվով 5 մթերող կազմակերպություններ, որոնցից 3-ն արդեն մթերումներ են իրականացնում: Սերգո Կարապետյանը կոչ է արել բնակիչներին բերքահավաքի հարցում չշտապել, քանի որ խաղողի շաքարայնությունը դեռևս այնքան էլ բարձր չէ՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ բոլոր վերամշակող ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություն ունեն. բերքն ամբողջությամÕ ¢ կմթերվի, և դաշտում խաղող չի մնա: Անդրադառնալով վճարումների հարցին՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը վճարումները կատարում է եռօրյա ժամկետում, մնացած ընկերությունները՝ ըստ սահմանված գրաֆիկի: 

Այցի ավարտին նախարարն այցելել է նաև «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան, որտեղ խաղողի մթերումների մեկնարկն արդեն տրված է: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Էգոյանի խոսքով, հաշվի առնելով բերքի առատությունը՝ այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել խաղող կմթերեն։

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян