Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու համար նոր պաշտոն ստեղծելու գործին. «Ժամանակ»
ОБЩЕСТВО«Ժամանակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Օրերս մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին և ցանկանում է որդուն տեսնել կարևոր պաշտոնում։
Փաստորեն, նրա ջանքերն ապարդյուն չեն անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հենց նրա որդին էլ կզբաղեցնի նորաստեղծ պաշտոնը։ Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի նստավայրը լինելու է Պեկինը։
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը օրերս հաստատել էր, որ իր որդին՝ Հրանտը, ապրում և սովորում է Չինաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



