Առաջին անգամ կին Է նշանակվել ԿՀՎ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում
ПОЛИТИКА Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն ամերիկացի հետախույզ Ջինա Հասփելին նշանակել Է իր առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Գործընկերներին հայտարարելով իր ընտրության մասին՝ Փոմփեոն նշել Է Հասփելի 30-ամյա փորձը եւ խնդիրներ լուծելու ու իր շրջապատին ոգեշնչելու նրա կարողությունը:
Հաղորդագրություններում նշվում Է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ԿՀՎ-ի ղեկավարի ընտրությունը պաշտպանել են, մասնավորապես, այն պատճառով, որ Հասփելը դարձել Է առաջին կինը, որը նման բարձր պաշտոն Է զբաղեցրել ԱՄՆ-ի հետախուզական վարչությունում: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչներից ոմանք կասկածներ են հայտնել Հասփերի վերաբերմամբ՝ այն լուրերի կապակցությամբ, որ նա պաշտպանում Է կտտանքների կիրառումը տեղեկատվություն կորզելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



