Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էքսկլյուզիվ. Արթուր Չալիկյանը՝ անձնական կյանքի և հայրենիք վերադառնալ-չվերադառնալու մասին

ЛАЙФ

Past.am-ը որոշել է գտնել սիրված հեռուստասերիալների «կորած» հերոսներին: Այս անգամ հերթը «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Ապավենին մարմնավորած Արթուր Չալիկյանինն է:

- Սիրված հեռուստասերիալից՝ «Բանակում»-ից սկսենք: Ինչքանով որ ես եմ հետևել, Ձեր կերպարը այդքան էլ դրական չէր: Ինչպե՞ս համաձայնեցիք այդ դերը խաղալ ու արդյոք սիրու՞մ էիք Ձեր կերպարը:

- Շատ դժվարությամբ համաձայնեցի խաղալ, որովհետև սովորում էի Թատերական ինստիտուտում` 4-րդ կուրսում և սկզբում նույիսկ չգիտեի` ինչ կերպար է: Բացի այդ, քանի որ ինստիտուտի ուսանող էինք, հնարավորությունը շատ մեծ էր սերիալում «փչացնելու» մեզ (մեր կուրսի ղեկավարը՝ Արմեն Էլբակյանը, խորհուրդ չէր տալիս, որ նկարահանվենք), բայց ստացվեց այնպես, որ համաձայնեցի ու նկարահանվեցի: Իսկ կերպարի լավ կամ վատ լինելու մասին ասեմ, որ բոլոր կերպարների մեջ էլ լավ բաներ էլ կան, վատ բաներ էլ, ու ինձ համար տարբերություն չկա` կերպարը դրակա՞ն է, թե՞ բացասական, կարևորը ճիշտ խաղալը և ճիշտ մատուցելն է: Չգիտեմ` ինչքանով է դա ստացվել, բայց ամեն դեպքում...

 - «Բանակում»-ից և «Քաղաքում»-ից հետո Ձեզ այլևս ոչ մի սերիալում չենք տեսնում: Արդյոք դա, ինչպես Դուք նշեցիք, կարող է ազդել Ձեր՝ լավ դերասան լինելու վրա՞, թե՞ այլ պատճառ կա:

- Մարդիկ նկարահանվում են սերիալում, ու միշտ նույն կերպարով, նույն դեմքով, նույն գույնով, նույն աչքերով, նույն ձայնով շարունակում են խաղալ, խաղալ և ամբողջ կյանքում մնում են նույն կերպարի մեջ՝ չկարողանալով դրանից դուրս գալ: Վտանգը մեծ է, երբ դու ուսանող ես ու շատ քիչ փորձ ունես, կարող ես ալիքի տակ ընկնել ու գնալ: Իսկ ինչ վերաբերում է այլ սերիալներում նկարահանվելուն, ասեմ, որ «Բանակում»-ից հետո գնացել եմ ծառայության, ծառայությունից հետո վերադարձել եմ, շարունակել ենք «Քաղաքում»-ը: Դրանից հետո մեկ այլ ֆիլմում եմ նկարահանվել, որը երևի եթեր չի հեռարձակվել:

- Ինչքանով ես եմ տեղյակ, այժմ գտնվում եք Ռուսաստանի Դաշնությունում: Ինչո՞վ եք զբաղվում ներկա պահին. Ձեր մասնագիտությա՞մբ եք զբաղվում, թե՞...

- Ներկա պահին՝ ամեն ինչով: Ե՛վ իմ մասնագիտությամբ և՛ ուրիշ գործերով: Բայց ասեմ, որ անկախ ամեն ինչից, միշտ աշխատելու եմ իմ մասնագիտությամբ: Հիմա գտնվում եմ Մոսկվայում, որտեղ կա Մոսկվայի հայկական թատրոն. հույսեր կան, որ մոտակա ժամանակահատվածում մասնագիտական նոր առաջընթաց Մոսկվայի հայկական թատրոնում կլինի:

- Կա՞ն նոր առաջարկներ այլ ֆիլմերում խաղալու վերաբերյալ:

- Առայժմ առաջարկներ չկան: Անկեղծ ասած՝ այստեղ մի քիչ դժվար է ֆիլմերի առումով:

- Անձնական կյանքի մասի՞ն ինչ կասեք: Կա՞ կամ եղե՞լ է ինչ-որ մեկը Ձեր կյանքում:

- Մի քիչ դժվար է պատասխանել այդ հարցին: Այսպես ասեմ. և՛ կա, և՛ չկա: Կա մեկը իմ կյանքում, որ միշտ կա... Կա ու կմնա իմ մեջ՝ այսօր, վաղը, հավերժ ...

- Արթուր Չալիկյանին սպասե՞նք հայրենիքում: Երկրպագուները հույս ունենա՞ն որ նորից կտեսնեն Ձեզ:

- Երկրպագուները՝ չգիտեմ, բայց հարազատներս թող անպայման հույս ունենան, որ կտեսնեն ինձ: Հայրենիք անպայման վերադառնալու եմ, որովհետև դա ճիշտ է: Հայը պետք է Հայաստանում լինի: 

Մարիամ Նալբանդյան

Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюСМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст»