Կոֆեինով թունավորվելու 10 նշաններ
ЛАЙФԿոֆեինից կարելի է թունավորվել, անգամ մահանալ:Past.am- ը Ձեզ է ներկայացնում, թե ինչպես հասկանալ, որ թունավորվել եք կոֆեինից ու ինչպես խուսափել դրանից:
1. Վախ՝ առանց պատճառի

Ձեր նյարդային համակարգը այնքան գրգռված է, որ դուք ոչ մի կերպ չեք կարողանում հանգստանալ ու զգում եք աճող անհանգստություն: Մարմնի մկանները ձգվում են, կարող է զգացվել աչքի մկանների թրթռոց ու ձեռքերի թրթռոց:
2. Գլխացավ

Կոֆեինը հզոր խթանիչ է ու կարող է առաջացնել գլխացավ:
3. Արագ խոսք

Բառերն ու մտքերը տեղից տեղ են թռչում ու դուք չեք կարողանում կենտրոնանալ: Դա կոֆեինի գերդոզավորման նշան է:
4. Անհանգստություն

Արյան մեջ ադրենալինի կոնցենտրացիայի ավելացումը ու սրտի արագ ռիթմը հանգեցնում են անհանգստության զգացումի:
5. Կախվածություն

Չեք կարողանում արթնանալ առանց 1 բաժակ սուրճի: Շնորհավորում ենք, դուք կախվածություն ունեք:
6. Փսիխոզ

Կոֆեինի շարունակական ու սիստեմատիկ կիրառությունը ի վիճակի է հարուցեկ լուրջ փսիխոզներ ու հոգեկան խանգարում:
7. Տեսիլքներ

Երբ ադրենալինը արյան մեջ ավելանում է, կարող են սկսվել տարբեր տիպի հալյուցինացիաներ՝ լսողականից մինչև վիզուալ:
8. Կոմա

Կոֆեինի բարձր մակարդակը ի վիճակի է կոմայի մեջ գցել:
9. Ինֆարկտ

Կոֆեինի գերդոզավորմանը սիրտը կարող է պարզապես չդիմանալ
10. Մահ

Մարդիկ իսկապես կարող են մահանալ կոֆեինից:
Տարեկան տեղի է ունենում մի քանի տասնյակ դեպք, սակայն պաշտոնապես մահվան պատճառ է նշվում սրտային անբավարարությունը:



