Այս լուսանկարները կհասկանան միայն նրանք, ովքեր սովետական դպրոց են հաճախել
ФОТОԺամանակակից դպրոցականների բախտը բերել է։ Նրանց համար տարբեր գրենական պիտույքներ են վաճառվում՝ գեղեցիկ ու գունազարդ տետրեր, կազմեր, ամենատարբեր գունավոր մատիտներ ու ֆլոմաստերներ, տարբեր ներկեր, ռետիններ, սրիչներ և այլն։ Նրանք կարող են ընտրել, թե ինչպիսի պիտույքներ են ցանկանում, ինչպես նաև կարող են դպրոցական համազգեստն այնպիսին ընտրել, որ դուր գա իրենց, մոդայիկ լինի և հարմարավետ։
bigpicture.ru-ն գրում է, որ սովետական շրջանում դպրոցականները նման արտոնություններ չունեին։ Սակայն, դա էլ նրանց մանկությունն էր և նրանք ուրախանում էին նրանով, ինչ ունեին՝ միանման, կանաչ տետրերով, կազմերով, տրաֆարետներով, հաշվելու փայտիկներով ու միանման դպրոցական համազգեստով։ Իրականում, այս ամենը նպաստում էր, որ աշակերտներն ավելի լավ սովորեին ու ավելորդ ուշադրություն չդարձնեին կողմնակի իրերին։
Այս լուսանկարները ջերմ հիշողություններ կառաջացնեն բոլոր նրանց մոտ, ովքեր սովետական դպրոցներ են հաճախել։