Հյուրատներն ընդգրկվեցին հարկման արտոնյալ համակարգ
ОБЩЕСТВОԶբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռվեց գործունեություն իրականացնել նաև ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում կատարեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով սահմանվում է` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը:
Ըստ Խաչատրյանի` խնդիրը նրանում է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Ընդ որում, նշյալ խնդիրը բարձրացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը»,- ասաց նախարարը:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



