Կայացել է ՀՀՇ վարչության նիստը, կայացվել է վերջնական որոշում
ОБЩЕСТВО«Հայոց համազգային շարժում» վարչության նիստում այսօր վարչության անդամների 11 ձայներով քվեարկությամբ որոշվել է , որ ՀՀՇ-ն միանում է «Ծառուկյան դաշինքին», իսկ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` Կենտրոնից առաջադրվում է նույն դաշինքի կողմից: Այս մասին Tert.am–ին հայտնեց կուսակցության վարչության անդամ, գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ կուսակցության վարչությունը բաղկացած է 12 հոգուց, և ավելի վաղ Կարեն Կարապետյանը նշել էր, որ վարչության անդամներից այս դաշինքին միանալուն դեմ է միայն Ալեքսանդր Արզումանյանը, ով նաև կուսակցության հանրապետական խորհրդի նախագահն է:
Այսինքն` վարչության անդամ Ալ. Արզումանյանը չի քվեարկել և նիստին չի մասնակցել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



