Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ 22-23 տարեկանում քեզ մի զանգով հայտնում են, որ այլևս չես լինելու եթերում, թվում է, թե աշխարհի վերջն է. Աննա Ավանեսյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Աննա Ավանեսյանը, ով «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանում ներկայացնում է «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը:

-Աննա շուտով կներկայանաք հետաքրքիր մի հաղորդաշարով, որը նախատեսում է օտար երկրներում ապրող մեր հայրենիակիցների հետ նոր ծանոթություններ եւ հանդիպումներ: Կպատմե՞ք, թե ումն էր գաղափարը նման հաղորդում ստեղծելու եւ ո՞րն է այդ հաղորդաշարի ամենակարեւոր նպատակը:

- Երկու տարի առաջ Հանրայինով սկսեցինք «Ճակատագրով՝ կին» հաղորդաշարը, որը ներկայացնում էր տարբեր մասնագիտության տեր ճանաչված հայուհիների պատմություններ՝ անձնական կյանքի և կարիերայի հետաքրքիր ու դրամատիկ դրվագներով: Նմանատիպ դիմանկարային հարցազրույց - ֆիլմաշար անելու փորձը  և դրա ունեցած հաջողությունը մեզ բերեցին այն մտքին, որ նույնքան հետաքրիր կլինի ներկայացնել Հայաստանից դուրս ապրող հայտնի հայերին, ցույց տալ, թե ինչպես է դասավորվել նրանց ճակատագիրը էմիգրացիայից հետո, ինչով են զբաղվում այսօր: Այսպիսով, որոշում կայացվեց Առաջին ալիքի` աշնանը մեկնարկող նոր եթերաշրջանում ներկայացնել «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» նախագիծը, որի հերոսները ամերիկաբնակ մեր հայրենակիցներն են՝ արվեստի, սպորտի հայտնի գործիչներ:

-Այս հաղորդման միջոցով մինչ հեռուստադիտողին ծանոթացնելը հանրահայտ հայերի հետ, նախեւառաջ դուք ինքներդ եք նոր ծանոթություններ հաստատում, վստահաբար դրանք իրենց ներգործությունը կունենան Ձեզ վրա, կպատմե՞ք, թե այս առումով արդեն կայացած հանդիպումները ի՞նչ են տվել Ձեզ, եւ առհասարակ այդ առումով Ձեր զգացողությունների մասին:

- Մեր հերոսներից շատերն ապրում են ԱՄՆ-ում 20-30 տարի. Վիոլետ Գևորգյան, Լևոն Իշտոյան, Ալլա Թումանյան, Լևոն Շարաֆյան… Մեր սերնդի համար նրանք լեգենդ են, նրանց մասին պատմություններ շատ ենք լսել, բայց անձամբ շփվելու հնարավորություն չէր եղել:  Կարողացա հարցազրույցների ընթացքում իրենց իսկ հուշերի միջոցով տեղափոխել նրանց կյանքի հիշարժան ժամանակահատվածներ, տեսնել նրանց հույզերը: Կարոտն ու նոստալգիան մեր զրույցների գերիշխող լեյտմոտիվն էին:

-Դրսում ապրող մեր հայրենակիցներից շատերը կարողացել են իրենց աշխատանքներով հայտնի դառնալ, հարգանք ձեռք բերել, դա մեզ՝ հայերիս, մեծ պատիվ է բերում, բայց չկա՞ ափսոսանք, որ  նրանցից շատերը գուցե մեկ, երկու անգամ են եղել հայրենիքում, նկրահանումներից հետո նման զգացողություն չե՞ք ունեցել, արդյոք անկախ Ձեզանից չե՞ք բարկացել այդ երեւույթի վրա:

- Բոլորի սիրտն ու միտքը մշտապես կապված է Հայաստանին: Մի բան հասկացա երևի երկրորդ հանդիպումից. ԱՄՆ տեղափոխված հայ դերասաններից, երաժիշտներից շատերը սպասում են ազդակի Հայաստանից. եթե նրանց հրավիրեն, առաջարկներով հետաքրքրեն, վստահ եմ, որ չեն մերժի, կգան ու սիրով կհամագործակցեն: Պարզապես նրանցից շատերը նախաձեռնող չեն, սպասում են  ուշադրության:

-Հայկական արմատներով մեծ հաջողությունների հասած անհատներից գերակշռող հատվածը Հայաստանում չեն ապրում, ի՞նչ եք կարծում նրանց հաջողության գրավականը օտար երկրում ապրելու եւ աշխատելու մե՞ջ է:

- Որևէ բնագավառում հաջողության հասնելու առաջին գրավականը, անշուշտ, տաղանդն է, բայց կարևոր է նաև միջավայրը: Այնտեղ, որտեղ կա մեծ շուկա, մրցակցություն և հեռանկար այդ տաղանդը կամ շնորհքը դրսևորվելու և գնահատվելու ավելի մեծ շանսեր ունի: Բնական է, որ տարբեր մասնագետներ փորձում են կարիերան կառուցել այդ մեծ շուկայում: Ժամանակակից աշխարհում սահմանները ջնջվել են, կարևոր չէ, թե որտեղ ես, կարևոր է, թե ինչ ես անում: Ուրախալի է, որ կան հայեր, ում հաջողվել է կայանալ ու ճանաչում ձեռք բերել տարբեր երկրներում:

-Աննա, Ձեզ հեռուստադիտողը ճանաչում է որպես շատ զուսպ, անասելի համեստ եւ սեփական հաջողությունները դրոշակ չդարձնող մարդու, ի վերջո, ինչպե՞ս կարելի է ձեւավորել մարդկային այդ տեսակը, երբ կան դրան հակադրող բազում դրդապատճառներ, կկիսվե՞ք Ձեր տեսակի գաղտնիքներով, չէ որ յուրքանչյուրս բացի ծնողներից ստացած դաստիարակությունից, նաեւ ինքնադաստիարակում ենք մեզ:

- Մեդիադաշտում աշխատելը և հայտնի լինելը բերում է իր հետ ինքնահավան ու եսասեր դառնալու գայթակղությունը:  Իմ բանաձևը պարզ է. ես չեմ գերագնահատում իմ անձի և արած գործի դերն ու նշանակությունը, չնայած՝ երբեմն տուժում եմ դրանից սեփական անձի PR-ով ինքնամոռաց զբաղված մարդկանց ֆոնին: Ես պարզապես զբաղվում եմ մի գործով, որի անբաժան մասը ճանաչումն է, ուշադրության կենտրոնում լինելը, որին պետք է սովորել և հանգիստ վերաբերվել:

-Մի անգամ նշել եք, որ ընկերներին ինքներդ եք ընտրում, հետաքրքիր է, իսկ նրանց ընտրելու հարցում երկար ժամանա՞կ է Ձեզ հարկավոր:

- Ընկերներ չեմ ընտրում, պարզապես միշտ ունեմ շփվելու կամ չշփվելու ընտրություն: Ժամանակն ու կյանքի ընթացքը որոշ մարդկանց հեռացնում է, մյուսներին՝ դարձնում անփոխարինելի: Կան ընկերներ, ում բերել եմ հետս մանկությունից և հուսով եմ կտանեմ մինչ խոր ծերություն, բայց վերջին տարիներին էլ բացահայտել եմ ինձ համար նոր մարդկանց, ում ընկերությունն ու ներկայությունն  իմ կյանքում շատ եմ գնահատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»