Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղային զույգեր, որոնք ծնող դարձան 2016-ին

ФОТО

2017-ի խորհրդանիշ Հրե Աքաղաղի տարին սկսել ենք ամենահաճելի եւ դրական նյութերով։ Սկզբում անդրադարձել ենք անցյալ տարվա աստղային հարսանիքներին, ինչպես նաեւ պատմել 2016-ի մայրիկների մասին։ Շարունակելով թեման՝ ներկայացնում ենք այն զույգերին, որոնք առաջին անգամ հենց 2016-ին հասկացան, թե ինչ է նշանակում ծնող դառնալ եւ ինչ զգացողություններ կարելի է ապրել այդ առաջին վայրկյաններին։

Ավետ Բարսեղյան եւ Անի Քաթաբյան

2016-ը լուսե տարի էր հայտնի հաղորդավար, բազմաթիվ հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանի համար։ Անցյալ տարի օգոստոսի 25-ին ծնվեց նրա առաջնեկը, որին երջանիկ հայրիկը անվանակոչեց Լուսե։ Երեխայի ծննդից հետո Ավետն ու Անին ոչ միայն հայտնեցին երեխայի անունը, այլեւ ցուցադրեցին նրան։

Անգամ Լուսեին այցելած առաջին հյուրերն էին հաճույքով լուսանկարվում փոքրիկ հրաշքի հետ։

Նշենք, որ 36-ամյա հաղորդավարի համար տարին հաջողակ էր ոչ միայն անձնական, այլեւ ստեղծագործական առումով։ Հենց 2016-ին Ավետն արժանացավ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ 

Արեւիկ Ուդումյան եւ Արամ Վարդեւանյան

Հայտնի հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նույնպես անցյալ տարի համալրեց աստղային մայրիկների շարքը։ Սիրված հաղորդավարուհին ամուսնուն՝ իրավաբան Արամ Վարդեւանյանին, որդի պարգեւեց։

Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արեւիկը նշել էր՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո տեւական դադար է վերցնելու ու դա անելու է մեծագույն հաճույքով: Եվ հիմա 32-ամյա հաղորդավարուհին իր թանկագին ժամանակը նվիրում է միայն հինգ ամսական Ռուբենին։ 

 

Լիլիթ Մուրադյան եւ Վահե Խանամիրյան

2016-ի փետրվարին լույս աշխարհ եկավ «ամենաՀ1ական» երեխան՝ հայտնի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի դուստրը։ Ինչո՞ւ «ամենաՀ1ական», որովհետեւ եւ մայրիկը, եւ հայրիկը աշխատում են այդ հեռուստաընկերությունում։

Սկզբում զույգը փորձում էր գաղտնի պահել երեխայի անունը, բայց NEWS.am STYLE-ի «թեթեւ ձեռքով» հայտնի դարձավ, որ փոքրիկին Անի են անվանակոչել։ Իսկ հետո նաեւ պարզվեց, որ Անին երկու անուն ունի՝ Անի-Անդրեա։

Լիլիթն ու Վահեն դեռ չեն ցուցադրել իրենց դստերը, բայց նրանց երեքին հաճախ կարելի է տեսնել երեւանյան փողոցներում զբոսնելիս։

Ռոլանդ Գասպարյան եւ Գայանե Հովհաննիսյան

2016-ի սեպտեմբերին հայրիկ լինելու հաճույքը զգաց նաեւ «Reincarnation» խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը։ Երգչի կինը՝ պարուհի Գայանե Հովհաննիսյանը, Ռոլանդին պարգեւեց դուստր, որին զույգն անվանակոչել է Նանե-Զիոնա։

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել... Շնորհակալ եմ Տիեզերքին նման պարգեւի համար»,- հայրիկ դառնալուց հետո տպավորությունների մասին գրել էր ռեգգի կատարողը։

Նշենք, որ փոքրիկ Նանեն լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, եւ հայրիկը ներկա է եղել նրա ծննդին։ 

Նարեկ Բավեյան եւ Քրիստինե Սարգսյան

Նարեկ Բավեյանի Instagram-ին հետեւողները շատ լավ գիտեն, որ երբեմն սիրելի երգչի փոխարեն իրենց ողջունում է նրա որդին՝ փոքրիկ Մարկը։

Եվ այժմ արդեն 6-ամսական Մարկի պոզիտիվ լուսանկարները հայտնվում են ոչ միայն Նարեկի երկրպագուների, այլեւ հայկական պարբերականների էջերին։ Մարկը հայրիկի երգերի սիրահարներին ժպիտ է պարգեւում եւ դրական օր մաղթում։

Նարեկը՝ բալետի պարուհի Քրիստինեի հետ

Էմմա Ասատրյան եւ Էմանուել Հովհաննիսյան

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանի որդին՝ Անրին, ծնվել է մարտին։ Էմման ոչ մի օր չի թաքցրել իր փոքրիկին, որն այնքան նման է հայրիկին։

Անրին ամեն ամսվա 15-ին նշում է ծննդյան ամսական տարեդարձները, իսկ երեք ամսականի օրը երեխան դարձել է իսկական քրիստոնյա՝ մկրտվելով Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։  

Այժմ Անրին մայրիկի ուղեկիցն ու օգնական է։ Նրանք միասին անգամ գնումներ են կատարում։ 

Դելո եւ Ռուզաննա Հարությունյան

Հայտնի շոումեն Դելոն ԱՄՆ-ում գտավ իր երկրորդ կեսին՝ դիմահարդար Ռուզաննա Հարությունյանին, որն էլ 2016-ի սեպտեմբերին լույս աշխարհ բերեց իրենց կյանքի իմաստին՝ Նարեկ-Քրիստոյին։ Ինչո՞ւ Նարեկ-Քրիստո, որովհետեւ երեխայի անվան հարցում ամուսինները ունեին տարբեր նախընտրություններ։

Բայց ամանորյա ցանկությունների հարցում Դելոն եւ Ռուզաննան համակարծիք են։ Երջանիկ ընտանիքն արդեն հանդիպել է Ձմեռ պապին եւ Նարեկի համար խնդրել ուրախ ու անհոգ տարի, չէ որ սա երեխայի առաջին Ամանորն է։ 

Кая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 года