Գամբիայի նոր նախագահը չեղարկել է չորսօրյա աշխատանքային շաբաթը
МЕЖДУНАРОДНОЕԳամբիայի նոր նախագահ Ադամ Բարոուն իր նոր հրամանագրով չեղարկել է երկրի նախորդ ղեկավարի օրոք գործող չորսօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պետաշխատողներն այժմ շաբաթական 36.5 ժամ են աշխատելու` երկուշաբթիից հինգշաբթի օրերին 08:00-16:00 ժամերին, իսկ ուրբաթ օրերին 08:00-12:30-ը։
Չորս տարի առաջ Բարոուի նախորդ Յահյա Ջամեն չորսօրյա աշխատանքային շաբաթ էր սահմանել` ուրբաթը հավելյալ հանգստյան օր հայտարարելով: Նա այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ երկրի մեծամասնություն կազմող մուսուլման բնակչությունը կկարողանա ուրբաթը նվիրել աղոթքներին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



