Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոռուպցիայի ընկալման ցուցանիշը կառավարությանը մտորելու առիթ է տալիս և ստիպում առավել վճռական քայլեր ձեռնարկել. Արփինե Հովհաննիսյան

ИНТЕРВЬЮ

Մեզ համար իրական արդյունքը կլինի այն, որ հակակոռուպցիոն բարեփոխումները տեսանելի դառնան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Tert.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս նշում է, որ զեկույցներում կոռուպցիայի  դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերի վերաբերյալ նշված է, որ Հայաստանում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց կա՝ կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնայնացման, հանցագործությունների վերաբերյալ բացահայտումների վիճակագրության ավելացման հետ: Նախարարը համաձայնում է նաև տեսակետների հետ, թե կոռուպցիայի առկայությունն ինքնին խոչընդոտում է հավասարապես բոլոր երկրների զարգացմանը և վտանգում վերջիններիս անվտանգությունը և այս առումով Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ:

- Հայաստանի կոռուպցիայի ընկալման (ԿԸՀ) համաթվի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: Նախորդ տարի Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35: Արձանագրված հետընթացն ինչի՞ արդյունք է, ինչի՞ մասին է սա վկայում:

- Ճիշտ եք նշում՝ կոռուպցիայի ընկալման համաթիվ, այսինքն՝ դա վերաբերում է  ընկալմանը, որն ուղիղ համեմատական չէ իրականությանը: Նախևառաջ, ցանկանում եմ փաստել, որ Հայաստանի կոռուպցիայի համաթվի կազմման համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը օգտագործել է վեց տարբեր աղբյուրներ: Այդ ցուցանիշը վերաբերում է ոչ թե ուղղակիորեն կոռուպցիայի ոլորտում իրականացված կամ չիրականացված միջոցառումներին, այլ միջազգային հանրության և ՀՀ քաղաքացիների ընկալմանը երկրում կոռուպցիայի նվազման վերաբերյալ: Ընդ որում՝ կոռուպցիայի ընկալման առումով հաշվի են առնվում հիմնականում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ նմանատիպ գործոններ: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վիճակագրորեն իրավիճակի վատթարացում չի եղել, և վարկանշային առումով այդքան մեծ տարբերությունը հիմնականում պատճառաբանվում է այն հանգամանքով, որ սանդղակում ընդգրկված պետությունների թիվն իննով աճել է, ընդ որում՝ բավականին աճել են ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնող պետությունների ցուցանիշները: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը ՀՀ կառավարությանը մտորելու առիթ է տալիս և ստիպում է ձեռնարկել առավել թիրախային և վճռական քայլեր:

- Մասնագետների խոսքով՝ համաթվի նման արդյունքը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության, կոռուպցիոն բուրգի առկայության մասին: Համաձա՞յն եք: 

- Ինչպես արդեն նշեցի, այդ համաթիվը չի կարելի ուղղակիորեն կապել երկրում առկա կոռուպցիայի մակարդակի հետ: Առավել ևս, չի կարելի խոսել այն մասին, որ ԿԸՀ երկրների սանդղակում հետընթացը փաստում է համակարգային կոռուպցիայի կամ կոռուպցիոն բուրգի առկայության մասին: Այդ պատճառով, ամբողջական պատկեր ստանալու համար պետք է մանրամասն և հավասարակշռված ձևով գնահատել կոռուպցիայի վրա ազդեցություն ունեցող ցանկացած գործոն: Օրինակ՝ կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերջին 1-2 տարիների արդյունքների և ձեռնարկվող քայլերի արդյունավետության մասին պետք է հարցում կատարել նաև տեղական հասարակական կազմակերպությունների և ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների շրջանում: Այդուհանդերձ, մեզ համար իրական արդյունքը կլինի այն, որ հակակոռուպցիոն բարեփոխումները տեսանելի դառնան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

- Տիկին Հովհաննիսյան, իշխանությունները կարծես մի շարք քայլեր նախաձեռնում են կոռուպցիոն հանցագործությունների նվազեցման նպատակով, սակայն, արդյունքը, ինչպես ասացիք, յուրաքանչյուր քաղաքացու համար դեռ տեսանելի չէ: Ո՞րն է բացթողումը, արդյոք քաղաքական կամքի բացակայությա՞ն հետևանքով է, որ կոռուպցիան չի նվազում:

- Զեկույցներում  կոռուպցիայի  դեմ պայքարի ոլորտում իրականացված քայլերի վերաբերյալ նշված է, որ վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց կա՝ կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնայնացման, հանցագործությունների վերաբերյալ բացահայտումների վիճակագրության ավելացման հետ:

Կառավարությունը դրսևորել և շարունակաբար դրսևորում է քաղաքական կամք, որի մասին բարձրաձայնում են նաև մեր միջազգային գործընկերները: Իրավական դաշտի առումով ՀՀ կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մասին մի քանի տարի առաջ նույնիսկ խոսք անգամ չէր կարող լինել, և նույնիսկ շատերը թերահավատությամբ էին լցված: Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են պաշտոնատար անձանց կողմից կանխիկով կատարվող գործարքները, աշխատանքներ են տարվում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ:

Թե՛ Ազգային ժողովում քննարկման, թե՛ հանրային քննարկումների ժամանակ ես բազմիցս նշել եմ, որ  հաջողության համար անհրաժեշտ է մի շարք հաջորդական, միմյանցով փոխպայմանավորված միջոցառումների ձեռնարկում, այլ կերպ ասած՝ համալիր մոտեցում: Մենք ձեռնարկել ենք մի շարք տեսանելի քայլեր, որոնց մի մասն ընթացքի մեջ է. դրանք առաջիկայում կներկայացնենք ձեր դատին: 

- ԱԱԾ կողմից վերջերս կոռուպցիոն շղթայի բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ եղան՝ կրթության ոլորտում, սոցապնախարարության, ՔԿՀ-ներում և այլն: Այս հանցանքները ժամանակին կրկնվել են ու հիմա նորից կատարվում են: Ինչո՞ւ են կրկնվում կոռուպցիոն հանցագործությունները: Կարծիքներ կան, որ պատիժն այլևս չի վախեցնում: Այդպե՞ս է:

- Ընդհանարապես,  հանցավորության պատճառների վերհանումը համարվում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Սա կփաստի ցանկացած  տեսաբան: Հանցավորության աճի և հատկապես կոնկրետ հանցագործությունների թվի աճի պատճառները բազմաթիվ են` սկսած սոցիալ-տնտեսական իրավիճակից, վերջացրած երկրի պատժողական քաղաքականությամբ: Այո, այս ոլորտում մենք ունենք խնդիրներ, սակայն ջանքեր ենք գործադրում կոռուպցիայի հիմքում ընկած  պատճառները ախտորոշելու համար: Բայց ասել, թե կոռուպցիոն հանցագործությունների համար նախատեսված պատիժների խստացմամբ նման դրսևորումները կվերանան, կնշանակի ոչինչ չասել: Պատժի անխուսափելիության գաղափարը շատ ավելի կարևոր է, քան պատժի խստությունը: Կարծում եմ՝ խնդիրը հոգեբանական այնպիսի մթնոլորտի ձևավորման մեջ է, որը կնպաստի կոռուպցիոն արատավոր վարքագծի նվազեցմանը: 

- Հայաստանում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, որ կոռուպցիան Հայաստանում դարձել է ազգային անվտանգության հարց: ՀՀ-ում ԵՄ դեսպանը ևս՝ համարում է, որ կոռուպցիան խանգարում է տնտեսության զարգացմանը: Այդ դժգոհությունը արդարացվա՞ծ է, կոռուպցիայի առկայությունը Հայաստանում խանգարո՞ւմ է երկրի զարգացմանը, վտանգո՞ւմ է ազգային անվտանգությունը: 

- Կարծում եմ, որ կոռուպցիայի առկայությունն ինքնին խոչընդոտում է հավասարապես բոլոր երկրների զարգացմանը և վտանգում վերջիններիս անվտանգությունը: Այս մասին են վկայում բազմաթիվ հետազոտություններ և վերլուծություններ: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը համարելով իր առաջնահերթություններից մեկը, ձեռնարկում է օրենսդրական և գործնական անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի հաղթահարման նպատակով: Ընդհանրապես, կարծում եմ՝ խնդիրը փաստելուց բացի, պետք է մատնանշել նաև կատարված աշխատանքը, որպեսզի ներկայացվածը լինի ճշգրիտ ու օբյեկտիվ:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%