Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Վրաստանի քաղաքացու բեռնատարը շրջվել է. վարորդը վնասվածքներ է ստացել
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Scania» մակնիշի BI 222 ՕՏ համարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 47-ամյա Շ. Խ., Վրաստանի հանրապետության քաղաքացի) կողաշրջվել է:
Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



