Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Արթուր Ոսկանյան. Տեսանք խնդիրներ, որոնց վրա պետք է աշխատենք

ИНТЕРВЬЮ

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է «Տամբովի» դեմ ստուգողական հանդիպման մասին և ամփոփել է Ռուսաստանում կայացած հավաքը.

- Երկրորդ խաղն էր ուսումնամարզական հավաքի և աշխատեցինք ոչինչ չփոխել: Խառը կազմեր էին և այնպես չէ, որ կար առաջին կամ երկրորդ կազմ: Ցանկանում ենք աստիճանաբար ձևավորել հիմնական կազմը և այս խաղերի ընթացքում բոլոր ֆուտբոլիստներն իրենց դրսևորելու հնարավորություն ստացան: Ճիշտ է արդյունքը չի գոհացնում: Եթե առաջին խաղում ստանդարտների ժամանակ սխալներ թույլ տվեցինք, ապա այս անգամ կոմբինացիոն խաղը դարպասապահից սկսելուց ունեցանք սխալներ, ինչը ավելի լավ է հիմա տեսնենք, քան հետո:

Ինչ վերաբերում է խաղին, ապա շատ բաներից գոհ եմ: Հատկապես երկրորդ կեսը շատ ավելի լավ ստացվեց. ստացվում էին և՛ կոմբինացիաները, և՛ պաշտպանությունում էինք ճիշտ գործում ու եթե չեմ սխալվում հակառակորդը նորմալ հարված չկատարեց երկրորդ կեսում: Հարձակման գծում ունեցանք 3-4 սուր պահ, որոնք պետք է գոլով ավարտեինք և պետք է աշխատենք նաև գրոհները եզրափակելու ուղղությամբ: Եղավ 9 րոպեանոց այդ ժամանակահատվածը, որի ընթացքում կարող էինք ոչ թե երեք, այլ ավելի գոլեր էլ բաց թողնեինք: Դրանից հետո միայն թիմը սկսեց խաղալ իր խաղը, ավելի հավաքված գործել ու խաղը ստացվեց: Պետք է ուշադրություն դարձնենք ֆուտբոլիստների կենտրոնացվածության վրա: Պարզ է, ես հասկանում եմ, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստների քանակը մեծ է և կլինեն ոչ կայուն խաղեր: Դա նորմալ եմ համարում, սակայն պետք է ավելի շուտ փորձ հավաքեն և կենտրոնանան, քանի որ հատկապես ուժեղ թիմերի դեմ խաղում յուրաքանչյուր սխալը կարող է ճակատագրական լինել, ինչը ցույց տվեց այս խաղը: Թեթև սխալ և հակառակորդը պատժում է: Մի խոսքով, տեսանք խնդիրներ, որոնց վրա պետք է աշխատենք:

- Ընդհանուր առմամբ հավաքը ծառայե՞ց իր նպատակին:

- Այո, շատ լավ անցավ հավաքը: Պայմանները նորմալ էին, մի փոքր խանգարեց եղանակը ու ամբողջ հավաքը չկարողացանք անցկացնել բնական խոտածածկի վրա: Հավաքի սկզբի մասն անցկացրինք բնական խոտածածկի վրա, բայց խաղն էլ անցկացրինք սառը դաշտի վրա: Ընդհանուր առմամբ ինչ-որ պետք էր տեսնել, տեսանք: Ֆուտբոլիստները հավաքում են իրենց մարզավիճակը և արդեն Անթալիայում կլինեն իրենց լավ մարզավիճակում:

- Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքը մինչև առաջնության մեկնարկը:

 - Արդեն Անթալիայում հինգ խաղ և առաջին խաղից հետո մյուս խաղերում պարզ կլինի, թե որ կազմն է պատրաստվելու առաջնությանը և ովքեր պետք է մրցակցություն ցուցաբերեն: Բոլորին հնարավորություն տրվելու է և բոլորը պետք է իրենց ցույց տան: Շատ ուրախ եմ, որ ամեն դիրքում երկու ֆուտբոլիստ ունենք և մրցակցություն կա: Հիմնականում բոլորն էլ երիտասարդ խաղացողներ են և կխաղան նրանք, ովքեր արդարացնեն իրենց: Բոլոր ֆուտբոլիստներն էլ հասկանում են դա և իրենցից շատ բան է կախված:

Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине