Էգեյան ծովում միգրանտներով նավակ է խորտակվել
ОБЩЕСТВОԷգեյան ծովի հյուսիսում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հավելելով, որ մարդիկ այդ նավակով փորձում էին հասնել հունական Լեսբոս կղզի։
Նավակում եղել է 46 փախստական, այդ թվում 8 կին եւ 7 երեխա։ Նավակը ծով է դուրս եկել Այվանջիկի շրջանից։
Ափից 2 մղոն հեռավորության վրա նավակի շարժիչը շարքից դուրս է եկել, որից հետո փոթորիկը սկսել է ջրով լցնել նավակը։ Առափնյա ծառայության նավակներով հնարավոր է եղել փրկել 45 մարդու։ Նրանք Սիրիայի, Աֆղանստանի, Կոնգոյի, Եթովպիայի, Էրիթրեայի, Բանգլադեշի եւ Կամերունի քաղաքացիներ են։
Մի եթովպացի կին համարվում է անհետ կորած, նրա որոնումները շարունակվում են։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



