Ինչ նվիրել սիրելիին սիրո տոներին, որպեսզի նա գոհ մնա
ФОТОՍիրո տոները մոտենում են և ժամանակն է խոստովանել զգացմունքներն ու ասել, թե ինչքան եք նրան սիրում։ Իհարկե, այս մասին ասել պետք է ամեն օր, սակայն այս տոներն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Դրանք հնարավորություն են տալիս ձեզ շնորհավորել միմյանց այն բանի համար, որ սիրում եք միմյանց։
tochka.net-ը գրում է, որ այս տոներին ընդունված է նաև նվերներ մատուցել։ Պետք է կողմնորոշվել, թե ինչ նվեր եք ցանկանում մատուցել՝ օրիգինա՞լ, թե՞ պետքական։ Իհարկե, ցանկալի է պետքական մի բան նվիրել, քանի որ օրիգինալ նվեր մատուցելու դեպքում այն կուրախացնի մի քանի օր, իսկ հետո կգրավի պահարանի խորն անկյունը։
Եթե գիտեք, թե նա ինչ է ցանկանում, ապա գնեք, պատրաստեք, հորինեք կամ արեք այն, ինչ նրան դուր կգա։ Սա շատ հեշտ տարբերակ է, սակայն, եթե չգիտեք նրա ցանկությունների մասին, ապա ստիպված եք ինքներդ որոշել։ Տղամարդու համար նվեր ընտրելն ավելի բարդ է, քան աղջիկների։ Աղջիկները մշտապես խոսում են իրենց ցանկությունների մասին և մնում է միայն հիշել, թե վերջին անգամ ինչ էին ցանկանում։ Սակայն տղամարդիկ շատ հազվադեպ են խոսում այն մասին, թե ինչ են ցանկանում և շատ դժվար է նրանց այնպիսի նվեր մատուցել, որն իրոք կուրախացնի ու պետք կգա։
Ձեր սիրելի տղամարդուն կարող են նվիրել․
1. Սպորտային պարագաներ։
2. Ձկնորսության պարագաներ։
3. Իր սիրելի կամ պարզապես թանկարժեք խմիչք։
4. Այդ խմիչքի համար նախատեսված սպասք՝ օրիգինալ բաժակներ և այլն։
5. Հագուստ՝ ներքնազգեստ, վերնաշապիկ կամ տաբատ։
6. Իր սիրելի կոշիկները, որոնց մասին վաղուց էր երազում։
7. Նրա հեռախոսի կամ մեքենայի համար նախատեսված պարագաներ։
8. Սեփական ձեռքերով պատրաստված շարֆ, գլխարկ կամ այլ իր։
9. Ձեր նկարներով կոլաժներ, որոնք կարող է փակցնել իր սենյակի պատերին։
10. Սննդի հետ կապված նվերներ, և ցանկալի է, որ դա սեփական ձեռքերով ու մեծ սիրով պատրաստված լինի։