7 սխալ, որ անում են աղջիկները ներքնազգեստ ընտրելիս
ФОТОԱղջիկների համար պետք է շատ կարևոր լինի ներքնազգեստի ճիշտ ընտրությունը։ Կան այնպիսի աղջիկներ, որոնք կարծում են, որ ներքնազգեստի ընտրությունը կարևոր չէ, քանի որ այն միևնույնն է չի երևում, սակայն սա սխալ կարծիք է։
delfi.lv-ն գրում է, որ նշանակություն չունի՝ տեսնելու է ինչ որ մեկը ձեր ներքնազգեստը, թե ոչ։ Դուք միևնույնն է պետք է ճիշտ ներքնազգեստ ընտրեք, քանի որ այն փոխում է ձեր մարմինը հագուստի տակ, ինչպես նաև գեղեցիկ ներքնազգեստը միշտ ինքնավստահությունը բարձրացնում է։
Սխալ ներքնազգեստը կարող է ազդել նաև ձեր առողջության վրա։ Ներքնազգեստը փակում է կնոջ ամենանուրբ ու ինտիմ հատվածները, որոնք առավել զգայուն են, քան մարմնի մյուս մասերը։ Այնպես որ պետք է հոգ տանել սեփական մարմնի մասին ու որակյալ և ճիշտ ներքնազգեստ ընտրել։
Ահա, թե ինչ սխալներ են թույլ տալիս աղջիկները ներքնազգեստ ընտրելիս։
1. Շատ փոքր չափս են ընտրում։ Այս դեպքում կուրծքն ավելի մեծ է երևում, սակայն վարտիքը չի համապատասխանում։ Բացի այդ, կուրծքը սեղմվում է, ինչի հետևանքով առողջական լուրջ խնդիրներ են ստեղծվում։
2. Իրենց չհամապատասխանող մոդել են ընտրում։ Վարտիքի դեպքում համապատասխանում է այն մեկը, որը ձեզ դուր է գալիս, սակայն կրծկալ ընտրելիս պետք է հաշվի առնեք ձեր կրծքի ձևը, տեսքը ու չափսը։
3. Շատ երևացող կարերով կրծկալ են ընտրում։ Կարերը երևում են հագուստ տակից և վուլգար ու անճաշակ տեսք են ստեղծում։
4. Սպիտակ ներքնազգեստը համադրում են մուգ հագուստի հետ։ Տարածված կարծիք կա, որ մուգ հագուստի տակից սպիտակ ներքնազգեստը չի երևում, սակայն այն շատ լավ թափանցնում է մի փոքր լույսի առկայության դեպքում։
5. Սպիտակ ներքնազգեստը համադրում են սպիտակ հագուստի հետ։ Առաջին հայացքից թվում է, թե հենց այդպես էլ պետք է լինի, սակայն միայն առաջին հայացքից։ Սպիտակ հագուստի հետ միայն մարմանգույն ներքնազգեստ է կարելի համադրել։
6. Ներքնազգեստը լվանում են լվացքի մեքենայում։ Այսպես այն փչանում է։ Ներքնազգեստը պետք է միայն ձեռքով լվանալ։
7. Մատչելի ներքնազգեստ են գնում։ Երբեք մի խնայեք ներքնազգեստի վրա։ Էժանագինը շատ արագ փչանում է կամ վնասում է ձեզ։ Այնպես որ գնեք որակյալը և երկար օգտագործեք, առանց հետևանքների մասին մտածելու։