ՀՀ կառավարությունը բարձրացրեց դատախազների աշխատավարձերը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը 2016 թվականից կբարձրացնի դատախազների աշխատավարձերը: Գործադիրը հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդպիսով կվերացվի դատախա զության համակարգի ու Քննչական կոմիտեի աշխատավարձերի անհավասարությունը:
Մասնավորապես, նախագծով նախատեսվում է մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը 7.5–ից բարձրացնել 8 բալ, զինվորական դատախազի տեղակալի դրույքը սահմանել 9, Երևանի շրջանային դատախազինը՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը՝ 7.5, մյուս աշխատակիցներինը՝ 5.5-ից 7.25:
2015 թվականի բազային աշխատավարձը (որին ավելացվելու են գործակիցները) սահմանված է 66 հազար 140 դրամ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



