ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին. Զուրաբյան
ПОЛИТИКАՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ քառօրյա նստաշրջանի մեկնարկին կարծիք հայտնեց, որ ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Զուրաբյանի խոսքով՝ ընտրությունները չէին կարող այդքան շուտ նշանակվել: «Գագիկ Ջհանգիրյանը պատրաստել է մի դիմում Սահմանադրական դատարանին, որպեսզի չեղյալ համարվի ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին անցկացնելու հրամանագիրը: Դրա համար անհրաժեշտ է 27 ստորագրություն»,- հայտնեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի համար դա սկզբունքային հարց չէ, քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստ են օրը վերանայել: Ըստ Սահակյանի՝ մնացածը պատգամավորների սահմանադրական իրավունքների շրջանակներում է:
Լևոն Փանոսյան
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



