Ֆորշի առողջական վիճակն արդեն լավ է
ЛАЙФԵրեկ տեղեկություններ տարածվեցին, թե երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը «Ֆորշ ակումբում» կտրուկ վատացել է: Ըստ լուրերի՝ երգելու ժամանակ նա գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից և շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ֆորշ հետ եւ տեղեկանալ նրա առողջական վիճակից: Մեզ հետ զրույցում Ֆորշը նշեց, որ տարածված տեղեկությունները մասամբ սխալ են.
«Ինձ հիվանդանոց չեն տեղափոխել, այդ տեղեկությունները սխալ են, հիմա էլ տանն եմ ու արդեն ինձ լավ եմ զգում: Այո, մի փոքր ինձ վատ զգացի, քանի որ ինձ մոտ մեկ-մեկ երակների խցանում է տեղի ունենում, սակայն շտապօգնության աշխատակիցները եկան ակումբ, համապատասխան ներարկում կատարեցին ու գնացին, որից հետո էլ ես ինձ ավելի լավ զգացի»,- մանրամասնեց երգիչը:
Life.panorama.am-ը առողջություն է մաղթում սիրված երգչին:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



