10 ամենաազդեցիկ նկարներն ըստ TIME ամսագրի
ЛАЙФԼուսանկարչական սարքը զարմանալի եւ յուրահատուկ իր է, այն հմուտ եւ ոչ անտարբեր մարդու ձեռքում հայտնվելով կարող է ցնցող ու ազդեցիկ լուսանկարներ ստեղծել, որոնք կստիպեն մի պահ մտածել աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: Համառորեն առաջ շարժվող տեխնոլոգիաների պայմաններում լուսանկարի դերը զգալիորեն աճում է: Հիմա այն որեւէ դեպք ֆիքսելուց բացի նաեւ մեկնաբանում է: Լուսանկարները հնարավորություն են տալիս պարզորոշ տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհի մյուս ծայրում: TIME ամսագիրը վերջերս հրապարակեց իր վարկածով այն 10 լուսանկարները, որոնք ցնցեցին աշխարհը անցնող 2014-ին:
Էբոլա
Դենիել Բերեուլակ, Լիբերիա, սեպտեմբեր 2014
Լուսանկարում Էբոլայի համաճարակի դեմ պայքարողները հոսպիտալացնում են վարակակիր տղային:
Կալիֆոռնիայի երաշտը
Թոմաս վան Օտրիվ VII, Կալիֆոռնիա, նոյեմբեր 2014
Լուսանկարում Կալիֆոռնիայի ցամաքած լճերից մեկն է: Անգործ մնացած նավակների լուսանկարը ներկայացնում է երաշտն իր ամբողջ գունապնակով:
Փախստականների նավակը
Մասիմո Սեսինի, Միջերկրական ծով, հունիս 2014
Լուսանկարն արված է Միջերկրական ծովի վրայից: Նավակում փախստականներ են Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից:
Կարկուտ Նովոսիբիրսկի լողափում
Նիկիտա Դուդնիկ, Ռուսաստան, հուլիս 2014
Հուլիսյան կիզիչ մի օր Նովոսիբիրսկի լողափերից մեկում հանգստացողները հանկարծակիի եկան տեղացած ուժեղ կարկուտից:
Կիեւ
Ռոս ՄաքԴոնել, Ուկրաինա, հունվար 2014
Ավտոբուսի ապակու հետեւից արված լուսանկարն արտացոլում է մերօրյա Ուկրաինայում ստեղծված վիճակը:
Ուկրաինայում խոցված «Բոինգը»
Ժերոմ Սեսինի, Ուկրաինա, հուլիս 2014
Հուլիսին պատերազմական Ուկրաինայում արված լուսանկարը ցնցեց աշխարհը: Բոինգի խոցման հետաքննությունը, ի դեպ, ընթանում է մինչև օրս:
Աստղային սելֆի
Էլեն Դեգեներես, «Օսկարի» մրցանակաբաշխություն, մարտ 2014
«Օսկարի» մրցանակաբաշխության հաղորդավարի կողմից արված սելֆին վայրկյանների ընթացքում տարածվեց համացանցով մեկ:
Իրաք
Մոսես Սաման, Իրաք, օգոստոս 2014
Լուսանկարը ներկայացնում է Իրաքի եզդիների եւ «Իսլամական պետություն» խմբավորման միջեւ ծավալված պայքարը:
Գազա
Թայլեր Հիքս, Գազա, հուլիս 2014
Պաղեստստինում որոտացած պայթյուններից մեկից հետո արված լուսանկարն արտացոլում է պատերազմի կենտրոնում հայտնված մարդկանց ցավն ու տառապանքը:
Ֆերգյուսոն
Ուիթնի Քյուրթիս, Ֆերգյուսոն (ԱՄՆ), օգոստոս 2014
Հենց Ֆերգյուսոնից (Միսսուրի, ԱՄՆ) ամբողջ երկրում տարածվեցին համաժողովրդական բողոքի ցույցերը: Այնտեղ ոստիկանը առանց հիմքի սպանել էր խաղալիք ատրճանակով զինված սեւամորթ մի դեռահասի:
Աղբյուրը` Imyerevan.com



