ԱԻՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի ընտանիքը
ФОТОՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն այսօր նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Wnews.am-ը ներկայացնում է նորանշանակ նախարարին ու իր ընտանիքը.
Դավիթ Էդգարի Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին Ուստ Կամենոգորսկում։
1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
1997 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թթ. – ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։
ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:
Դավիթ Տոնոյանի հայրը եղել է երկրաբան, ուստի նա եւս շարունակել է հոր մասնագիտությունը՝ ավարտելով երկրաբանական ֆակուլտետը։
Դավիթ Տոնոյանն ամուսնացած է եւ ունի դուստր ու որդի՝ Էմիլիան եւ Էդգարը։
Հարցին, թե արդյո՞ք կինը չէր ցանկանում գեներալի տիկին լինել, Դավիթ Տոնոյանը պատասխանում է, որ կինը՝ Զարուհին, թերեւս ավելի ուրախ կլիներ, եթե նա հաջողակ գործարար լիներ։
Շարունակությունն՝ այստեղ: