Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ստվերային հորոսկոպ` մարդկանց մութ կողմերի մասին

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Շատ քչերին է հայտնի այն մասին, որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի, գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ, որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին: Հին ժամանակներում շատ ժողովուրդներ ստվերային հորոսկոպն ընդունում էին ոչ պակաս լրջությամբ, քան կենդանակերպայինը: Այս 2 հորոսկոպները լրացնում են իրար:

Կենտավրոս (08.01-12.02)

Բոլորին հայտնի է, որ Կենտավրոսը կիսամարդ-կիսաձի է: Այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ գազանային էությունը միշտ գերակշռում է մարդկայինի վրա: Կենտավրոսի նշանի տակ ծնվածները հազվադեպ են կարողանում վերահսկել նախանձը, սեռական ցանկությունը, կատաղությունը, ինչպես նաև՝ վախը: Անկախ անձնավորություններ են, դրա համար հաճախ նրանց բոլոր գործողություններին վերահսկում են էմոցիաները, այլ ոչ թե՝ բանականության ձայնը:1_640x480

Հարպիա (13.02 – 18.03)

Դիցաբանության մեջ Հարպիան նկարագրվում է՝ որպես թևավոր էակ: Այս արարածի ճանկերը մահաբեր են: Հարպիան հանդիսանում է վրիժառության խորհրդանիշ: Այս նշանի տակ ծնված մարդուն հեշտ չէ ներել իրեն վիրավորողին: Նախանձը և դժգոհությունը կարող են նրա մեջ ապրել երկար ժամանակ: Եթե մարդ-հարպիայի թշնամիները պարտվում են, կամ նրանց հետևում է դժբախտությունը, ապա այս նշանի մարդիկ բավարարվածություն են զգում: 2_640x480

Պեգաս (19.03 – 24.04)

Պեգասը դիցաբանության մեջ հանդիպում է թևավոր ձիու տեսքով: Պեգասի նշանի տակ ծնված մարդն իրեն բարձր է դասում բոլորից և սավառնում է օդում: Բայց հաճախ՝ միայն իր պատկերացումներում: Մարդ-պեգասները հպարտ են: Հաստատ համոզված են, որ իրենք ստեղծված են մեծ նպատակի և լավագույն ճակատագրի համար, այլ ոչ նրա, ինչ իրենց է բաժին հասել: Միատոն աշխատանքը կարող է նրանց խելագարեցնել: Ռոմանտիզմը նրանց համար օտար է և անհասկանալի: Դա հանգեցնում է մեկ բանի. նրանցից չի հեռանում այն միտքը, որ ամեն ինչ անպայման պետք է ավելի լավ լինի, քան կա տվյալ պահին: 3_640x481

Կերբերոս (25.04 – 30.05)

Շատերին է հայտնի, որ Կերբերոսը երեքգլխանի շուն է, որը պահպանում է մեռյալների թագավորության մուտքը: Կերբերոսը գերազանց խորհրդանշում է այդ նշանի տակ ծնված մարդկանց: Շատ չար և ագրեսիվ անձնավորություններ են: Պատրաստ են պատառոտել իրենց վիրավորողներին: Եթե մարդ-կերբերոսներն ազատություն չեն տալիս իրենց կատաղությանը, ապա նրանց մոտ դեպրեսիա է սկսվում: Նրանք ապրում են անընդհատ սթրեսի մեջ: 4_640x480

Սատիր (31.05 – 03.07)

Այս մարդկանց առաջնորդում է ոչ այլ ինչ, քան սեքսը: Նրանց համար ուրիշ ոչինչ գոյություն չունի, և սեքսը կառավարում է նրանց: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այդ մասին գիտեն և չեն թաքցնում: Սատիրի նշանի տակ ծնված կանայք հաճախ քանդում են ուրիշների ընտանիքները: Տղամարդ-սատիրներն ամոթ չունեցող կնամոլներ են: Այնտեղ, որտեղ նրանք են, միշտ լինում են քանդված ընտանիքներ և կոտրված սրտեր: Մարդ-սատիրներին ուղղակի անհրաժեշտ է այսպիսի կյանք վարել և անպայման բավարարել ցանկությունները: Հակառակ դեպքում՝ նրանք դառնում են սեռապես մտահոգ և ծայրահեղ վտանգավոր: 5_640x480

Սիրենա (04.07 – 10.08)

Դիցաբանության մեջ Սիրենան հայտնի է, որպես ծովային հավերժահարս, ով տիրապետում է նավերին հրապուրող քաղցր ձայնի: Եվ շատ նավեր քաղցրաձայն ջրահարսներին փնտրելիս փշրվում էին` ժայռերին զարնվելով: Այս նշանի տակ ծնված մարդիկ նպատակներին հասնելու համար միացնում են իրենց հմայքի 100 տոկոսը, և նրանց համար կարևոր չէ, թե դա ինչպես կանդրադառնա շրջապատի վրա: Կին-սիրենաները՝ որպես կանոն, շիկահեր են: Նրանց կարծեցյալ անօգնականությունը թույլ է տալիս գերազանց խաղալ տղամարդկանց հետ: Պետք է նշել, որ տղամարդիկ էլ ներկայանում են՝ որպես միամիտ պատանիներ: 6_640x491

Արծվառյուծ (11.08 – 15.09)

Այս արարածը կիսաարծիվ-կիսաառյուծ է, ով տիրապետում է մեծ ուժի: Վայրագությամբ և ռազմատենչությամբ նրա հետ ոչ ոք չի կարող հավասարվել: Այս խորհրդանիշը ճշտությամբ բնութագրում է այն մարդկանց, ովքեր ծնվել են այս նշանի տակ: Ուղնուծուծով ֆանատիկոսներ են: Այն, ինչին նրանք հավատում են, կպաշտպանեն ակտիվ և ռադիկալ գործողություններով: Հին դարերում Արծվառյուծի նշանի տակ ծնված մարդիկ ներքաշված էին լինում տարբեր կուլուարային խաղերի մեջ, որոնց արդյունքը միշտ լինում էր գաղափարական մոտիվներով մահապատիժը: 7_640x479

Քիմեռ (16.09 – 22.10)

Քիմեռը բազմաթիվ դեմքեր ունեցող դիցաբանական արարած է: Որպես կանոն՝ գերադասում է ներկայանալ Օձ-Այծ-Առյուծ կերպարով: Այս նշանի տակ ծնված մարդիկ երեսպաշտ են: Կախված իրավիճակից՝ փոխում են դիմակները: 8_640x425

Սֆինքս (23.10 – 30.11)

Մարդ-սֆինքսներն օժտված են սառը հաշվենկատությամբ և արտասովոր խորամանկությամբ: Միշտ աշխատում են ուրիշներից ավելի խորամանկ լինել: Հարկավոր է նշել, որ դա նրանց մոտ ստացվում է առանց դժվարության: Նրանք կախված են նյութական բարիքներից, դրա համար, եթե Սֆինքսին հաջողվում է գումար տնտեսել, նա շատ երջանիկ է լինում: 9_640x461

Մինոտավրոս (01.12 – 07.01)

Այս արարածը ցլի գլխով մարդ է: Մինոտավրոսի նշանի տակ ծնված մարդիկ իրենց գազանային էության ստրուկն են: Նրանք երբեք չեն կարող առաջատարներ դառնալ: Նրանց ճակատագիրը հոտի մաս լինելն է: Մինոտավրոսներն ընդունակ չեն կարևոր որոշումներ կայացնել, նրանց համար շատ ավելի հեշտ է անել այն, ինչ ուրիշներն են ասում: Նրանք հեշտությամբ ենթարկվում են ուրիշի կամքին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի հակասում իրենց առաջնային կենդանական բնազդին: 10_640x480

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»