Իմ ու հերոսուհուս միջեւ մի մեծ նմանություն կա՝ ես էլ եմ բարի. Նաիրա Մովսիսյան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դստեր ծնունդից հետո դերասանուհի Նաիրա Մովսիսյանը կրկին հեռուստաէկրաններին է: «Ա Թի Վի» հեռուստաընկերության «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նաեւ Նաիրան է նկարահանվում՝ առաջին անգամ մարմնավորելով դրական հերոսուհու:
«Դադարի ընթացքում բավականին մեծ էներգիա էր կուտակվել մեջս, ներքուստ այնքան էլ հանգիստ չէի, որ չէի կարողանում արտահայտել այդ էներգիան, իսկ հիմա շատ ավելի հանգիստ եմ, քանի որ լռությունից կուտակված ասելիքը կարողանում եմ արտահայտել: Հետեւաբար կարոտը մեծ էր աշխատանքիս նկատմամբ, ուրախ եմ, որ հիմա հնարավորոթյուն ունեմ այս հեռուստասերիալում ինքնադրսեւորվելու»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նաիրան:
«Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում դերասանուհին առաջին անգամ դրական կերպարով է ներկայանում.
«Ինձ հետ միշտ պատահել է այնպես, որ ռեժիսորները, պրոդյուսերները ինձ բացասական կերպաներում են տեսել՝ նախկին փորձերը հաշվի առնելով: Այս անգամ, փառք Աստծո, խախտվեց կարծատիպն ու ինձ առաջարկեցին դրական հերոսուհու մարմնավորել. Ի դեպ այս կերպարն ինձ վստահելու համար շնորհակալ եմ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանին ու սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին: Հերոսուհիս՝ Լյուսին ամեն ինչ անում է, որ քրոջ ընտանիքը չքանդվի: Նա ճշտխոս , բանական, սթափ ու ռեալ մարդ է, ով փորձում է օգտակար լինել հատկապես քրոջը: Իմ ու հերոսուհուս միջեւ մի մեծ նմանություն կա՝ ես էլ եմ բարի»,- ժպիտով պատմեց Նաիրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



