Վրացի գործարարը Հայաստանում McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա է ստացել. «168 ժամ»
ЭКОНОМИКА«168 ժամ» թերթը գրում է. «Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։
Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald's Georgia–ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald's ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.»։ Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald's–ը բացել Է Թբիլիսիում 90-ական թվականներին»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



