Իրանը 15 մլրդ բարել նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել
ЭКОНОМИКА Իրանը 15 մլրդ բարելի չափով նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել, որոնցից 2 մլրդ բարելը կարող Է արդյունահանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Իրանը գազի պաշարներն ավելացրել Է 1,8 տրլն խորանարդ մետրով, որից մոտավորապես կեսը կարող Է արդյունահանվել, ինչի մասին մամուլի տեղեկագրում հայտնել Է NIOC-ի կառավարիչ տնօրեն Ալի Կարդորը: Նա նաեւ նշել Է, որ այդ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ եւ արդիական տեխնոլոգիաներ:
Կարդորը նաեւ հայտնել Է, որ արդեն ապրիլին Իրանը կհասնի օրական շուրջ չորս միլիոն բարել նավթի արդյունահանման հզորության: 2016 թվականի հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում նավթի արտադրությունը օրական 2 մլն բարելից փոքր-ինչ բարձր մակարդակի վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



