Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում Է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության ուժային կառույցները տակավին չեն բացահայտել եւ կալանավորել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն բոլոր զինյալներին, որոնք ուղարկվել Էին Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով, եւ Եվրոպայում «խոշորամասշտաբ հարձակումների» վտանգը մնում Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ փետրփարի 6-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված Է ԻՊ-ի կողմից սպառնալիքին:
«(ՄԱԿ-ի) անդամ-պետությունների գնահատմամբ՝ ներկայում խոշորամասշտաբ հարձակումների սպառնալիքը մնում Է. մի երկրից ստացված տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս ԻՊ-ի ոչ բոլոր զինյալներն են բացահայտվել եւ կալանավորվել, որոնք, ինչպես համարվում Է, ուղարկվել Էին Եվրոպա Փարիզում եւ Բրյուսելում հարձակումներ կատարելու համար»,- գրել Է գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նախազգուշացրել Է ավիացիոն ճյուղի համար «բարձր աստիճանի սպառնալիքի» մասին:
Ինչպես հայտնել Է Գուտերիշը, այսօրվա դրությամբ Եվրոպայի երկրներ են վերադարձել դրանց այն բնակիչների 15-ից մինչեւ 40 տոկոսը, որոնք մեկնել Էին Իրաք եւ Սիրիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



