Արմեն Ամիրյանի դուստրն ամուսնացել է
ФОТОՏարիներ առաջ Արմենակոբ հեռուստաընկերությամբ ցուցադրվող «3 ույու 4» հաղորդաշարի դեմքերից էին ՀՀ մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանի երեխաները։ Որդին՝ Հայկ Ամիրյանը, մանկական հեռուստածրագրի հաղորդավարն էր, իսկ դուստր Սեդան՝ դերասանուհիներից մեկը։ Բայց Սեդան իր քայլերն էր անում ոչ միայն որպես դերասանուհի, այլեւ երգչուհի՝ լինելով «Արեւիկ» մանկական երգչախմբի անդամ։
Օրեր առաջ գեղեցկուհին, որը վաղուց չի երեւում հեուստաէկրաններին, կատարել է կյանքի ամենակարեւոր քայլը՝ ամուսնանալով իր ընտրյալի՝ Հովհաննեսի հետ։
Նորապսակների հարսանեկան լուսանկարներից մեկը հրապարակել է Հայկը։
«Իմ գեղեցկուհի քրոջ հարսանիքը»,- ընտանեկան լուսանկարը մեկնաբանել է ամերիկաբնակ Հայկը։
Արմեն Ամիրյանը, կինը՝ Նարինեն, Հայկը, կրտսեր դուստր Արինան եւ նորապսակները
Աղբյուրը՝ NEWS.am STYLE