Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե սիրահարված ես, արդեն ՆԱ «իդեալական» է». Իննա Խոջամիրյան

ИНТЕРВЬЮ

Exclusive

Past.am-ի զրուցակիցն է հոգեբան, դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից:

- Ինչպես գիտենք, մասնագիտությամբ հոգեբան եք: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք դերասանությամբ զբաղվել:



- Կյանքում գրեթե բոլոր լավ իրադարձություններն անսպասելի ու հանպատրաստից են լինում: Չգիտեմ, ճիշտ կլինի՞ ասել ընդամենը, թե արդեն, բայց 4-րդ տարին է լրանում այն օրից, երբ «Շանթ» ՀԸ-ից Էմիլիան կապ հաստատեց ինձ հետ ու քասթինգի հրավիրեց: Ամեն ինչ սկիզբ առավ հաջորդ օրվանից իսկ:

- Ձեր մասնագիտությամբ երբևիցե աշխատե՞լ եք և արդյոք հոգեբա՞ն եք Ձեզ շրջապատողների համար:

- Հոգեբանությունն իմ տարերքն է: Երբ հոգեբան եմ, այլ աշխարհում եմ, իսկ երբ դերասան եմ՝ մեկ այլ, լրիվ ուրիշ աշխարհ եմ ընկնում: Բայց այդ երկու աշխարհները համասեռ են, միահյուսված, երկուսով էլ տարված եմ հավասարաչափ: Իմ մասնագիտությամբ աշխատելու փոքրիկ փորձ ունեմ, բայց լիասիրտ կսկսեմ աշխատել, երբ համապատասխան որակավորում ստանամ. առայժմ շեշտը սովորելու և վերապատրաստվելու վրա է: Ինձ շրջապատողների համար աշխատում եմ ո՛չ դերասան լինել, ո՛չ հոգեբան, ո՛չ ուսանող, ո՛չ էլ այլ սոցիալական ստատուս ունեցող մեկը. մարդ-մարդ շփումն ամենագեղեցիկն է:



- Դերասանական կրթություն չունենալու պատճառով երբևէ որևէ խնդրի բախվե՞լ եք նկարահանումների ժամանակ:

- Շատ հաճախ եմ մտածել, թե ինչ կլիներ, եթե առհասարակ կրթություն չստանայինք որևէ բուհում: Միևնույնն է, սովորում ենք մենք, մոտիվացիան մերն է միայն, ձգտում ենք մենք, մենք ենք առավելապես մեր վրա աշխատում. պետական կրթական կառույցը խթան է միայն: Եկել եմ այն եզրահանգման, որ եթե անգամ մասնագիտություն չունես կամ, եթե ունես նույնիսկ, ոչինչ չի խանգարում նույն ուժով (գրեթե) հաջողություն գրանցել մեկ այլ ոլորտում:

600x580

Նկարահանման հրապարակում շատ խնդիրների եմ բախվել, բայց բոլոր խնդիրները լուծելի են, երբ անդադար աշխատում ես ինքդ քո վրա՝ դա լինի աշխատանք՝ տեսական գիտելիքի տեսանկյունից, թե պրակտիկ, անկախ քեզնից սկսում ես ամեն ինչ ավելի գրագետ մատուցել:



- Ձեր կերպարները հիմնականում դրական, բարի, ինչ-որ տեղ փխրուն, բայց միևնույն ժամանակ շատ համարձակ են: Իրական կյանքում ինչպիսի՞ն եք:



- Եթե հիմա նշեմ, որ կերպարներս իմ տեսակին մոտ են եղել ու ինձ նման՝ կստացվի գովաբանում եմ ինձ, ու ես էլ բարի, փխրուն, համարձակ անձնավորություն եմ: Իրական կյանքում սովորական մարդ եմ՝ բոլոր շարքային առավելություններով և թերություններով:

- Մինչ այժմ խաղացած կերպարներից կա՞ մեկը, որ առանձնահատուկ է եղել Ձեզ համար:

- Միանշանակ բոլոր կերպարներս առանձնահատուկ են եղել՝ իրենց բնորոշ յուրահատուկ հատկանիշներով, սովորություններով, աուրայով, կերպարային կուլմինացիաներով, ամեն, ամեն ինչով:

Картинки по запросу Իննա Խոջամիրյան

- Հասցրել եք նաև հայրենասիրական ֆիլմում խաղալ: Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

- Հայրենիքը մեր բանակն է, ազատությունը, հավատն ու կրոնը, արժանապատվությունը: Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:

600x580

- Դուք միշտ տարբերվում եք Ձեր ոճով: Կա՞ ինչ-որ մեկը, ով ոգեշնչում է Ձեզ:

- Նորաձևությունն, առհասարակ, արտաքին գրավչությունն ընդգծելու միջոց է, որը սերտորեն կապված է ներաշխարհի ու հույզերի հետ: Մենք ոճային ու գեղեցիկ ենք, երբ ամեն ինչ կարգին է, և բարձիթողի տեսք ունենք, երբ հուզական անկում կա կամ որևէ այլ խնդիր: Այնուամենայնիվ պարբերաբար հետևում եմ նորաձևությանն ու տեղեկացված եմ գրեթե բոլորից:

Картинки по запросу Իննա Խոջամիրյան

- Դեռևս երիտասարդ, բայց արդեն հայտնի և միաժամանակ գեղեցիկ. կարելի է կարծել, որ շատերի համար ցանկալի հարսնացու կլինեք: Ձեր սիրտը դեռ ազա՞տ է:

Фото Inna Khojamiryan.

- Կարելի է կարծել))  Անձնականիցս առհասարակ չեմ սիրում խոսել: 

- Ինչպիսի՞ն պետք է լինի ՆԱ:

- Ինչպիսին էլ լինի, եթե սիրահարված ես, արդեն ՆԱ «իդեալական» է:



- Եվ վերջում, սիրահարների տոնին ընդառաջ՝ Ձեր հոգեբանական խորհուրդը սիրահարված հայ աղջիկներին:



- Խորհուրդ տալն ամենասխալ բանն է: Առավել ևս, եթե այն պետք է սիրահարված աղջիկներին տրվի: Ովքեր սիրահարված են՝ անխոս երջանիկ են. ի՞նչ խորհուրդ տաս երջանիկ մարդկանց:

Պատրաստեց՝ Շուշան Գրիգորյանը

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%