Շեկ մազերը ներկելու 5 տարբերակ (ֆոտոշարք)
ЛАЙФԵթե ցանկանում եք հեռանալ ավանդական միագույն շեկից, «ստվերի» ներկման տեխնիկան հարմար է: Ստեղծելով մգեցված մազարմատների էֆեկտ՝ կազատվեք այն ամեն երեք շաբաթը մեկ ներկելու անհրաժեշտությունից: Մազերը ոճային կլինեն և 2-3 ամիս խնամված:
Free’s Be տեխնիկան շիկահերներին շատ է սազում: Այն հաճախ են շփոթում «արևի փայլի» հետ, սակայն այստեղ ներկումն ավելի ազատ է ստացվում, իսկ դա նշանակում է՝ անհավանական բնական։ Նայելով արդյունքին՝ գրեթե անհնար է հասկանալ, թե ինչպես է այդպես ստացվել։ Այս դեպքում ստանում ենք ոչ թե դասական շերտաներկում («մելիրովկա»), որտեղ գունաթափված մազափնջերը սիմետրիկ են, այլ ավելի քաոտիկ մի բան։ Վարպետն օգտագործում է որոշակի սխեմաներ, որոնք արևի տակ բնական այրված մազերի էֆեկտ են տալիս։
Շատերի սիրած պլատինե շիկահերը հաճախ նորաձև է դառնում։ Հատկապես լավ է այն նայվում կարճ գրաֆիկական սանրվածքների վրա։ Այս տարի նման քայլի են գնացել Ջենիֆեր Լոուրենսն ու Քրիստեն Ստյուարտը եւ չեն սխալվել։ Իսկ ահա երկար, իդեալական հարթեցված պլատինե մազերն այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ 2000–ականների վերապրուկ։
Աշուն–ձմեռ սեզոնին հիանալի տարբերակ է մուգ բլոնդը, որը վերջին կես տարում իսկական հիթ դարձավ։ Որոշ վարպետներ այն նաեւ bronde են անվանում blonde և brown բառերի միախառնումից։ Իր մեջ համադրում է սառը եւ տաք երանգները միաժամանակ։ Մուգ բլոնդը կարող է իրավամբ համարվել ունիվերսալ երանգ։ Այն հեշտությամբ հարմարվում է մաշկի եւ աչքերի ցանկացած գույնի։
Բլոնդի վառ երանգները ավանդաբար տարածված են ամռանն ու գարնանը, երբ ուզում ես փոքր-ինչ բազմազանություն մտցնել և փոխել ձմեռվա կերպարը։ Օրինակ՝ նախորդ սեզոնին պոպուլյար էր ելակե-բլոնդը, որի հետ փորձարկումներ էին անում Քայլի Ջեններն ու Քեթի Փերրին։
Ամեն դեպքում, եթե ներկում եք մազերը, հիշեք, որ որքան բնական և օրգանական է ձեր գույնը, այնքան երկար կծառայի ձեզ։