ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ժնեւում շարունակում են Սիրիայի շուրջ շփումները. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕ Ռուս եւ ամերիկացի դիվանագետները շարունակում են Սիրիայի շուրջ շփումները Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Աշխատանքային մակարդակով շփումները Ժնեւում շարունակվում Էին,-ասել Է նախարարը:-Յուրաքանչյուր շաբաթ Ժնեւում անցկացվում են հրադադարի եւ հումանիտար հարցերի խմբերի հանդիպումները: Այդ մեխանիզմների գծով ռուս եւ ամերիկացի դիվանագետների միջեւ շփումները մինչ այժմ շարունակվում են»:
Նախարարը վստահություն Է հայտնել, որ Ժնեւում Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետների շփումների ինտենսիվությունը նոր վարչակազմի օրոք չի նվազի:
«Հենց որ կազմավորվեն եւ համալրվեն վարչակազմի այն կառույցները, որոնք աշխատելու են սիրիական ուղղությամբ, ես համոզված եմ, որ (դիվանագետների շփումների ինտենսիվությունը) առնվազն չի թուլանա: Եվ մեր շփումները կվերսկսվեն արդեն քաղաքական մակարդակով, ես դրանում համոզված եմ, որովհետեւ ԻՊ-ն (Դոնալդ) Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված Է որպես գլխավոր սպառնալիք, որի դեմ հարկավոր Է պայքարել համատեղ»,-նշել Է նախարարը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



