Դիզայներական վեց գաղափար՝ գերնորաձեւ ինտերիերի համար
ФОТОՅուրաքանչյուր ամիս նորանոր դիզայներական գաղափարներ եւինտերիերի թրենդեր են հայտնվում: Բայց ոչ բոլորն են երկարկյանք ունենում: Որոշների մասին բավական արագ մոռանում են, իսկ որոշներն էլ արդիականությունը կորցնում են տարիներիընթացքում:
1. Արտասովոր կահույք լոգասենյակի համար
Նախ եւ առաջ խոսքը պարագաները պահելու գոտու, սեղանիկի եւ լվացարանի համադրության մասին է: Նույնիսկ հին պահարանը կամ փոքրիկ գրասեղանը նոր շունչ կհաղորդեն դիզայներական ինտերիերին:
2. Սպիտակի երանգների դուետ
Որպեսզի սառը կամ չեզոք սպիտակ գույնն ինտերիերն անհարմար չդարձնի, դիզայներներն այն համադրում են կեղտոտ ճերմակի տաք երանգների հետ: Խորը եւ նուրբ ինտերիերը պատրաստ է:
3. Կանաչի վերադարձ
«Թարմ կանաչի» գույնը վստահաբար շատերին դուր կգա: Այն միաժամանակ ե՛ի դինամիկ, ե՛ւ հանգստացնող է: Այն կօգնի անմոռանալի ինտերիեր ստեղծել:
4. Շքեղ միջանցք
Միջանցքի չափը թույլ է տալիս էլիտար նյութից ձեւավորում ստանալ: Բացի այդ՝ այստեղ ամենահամարձակ փորձարկումներն են արվել, քանի որ այստեղ մարդիկ ամենաքիչ ժամանակն են անցկացնում:
5. Կոնտրաստային գույներով խոհանոց
Ճերմակ գույնով խոհանոցը նախկինի պես արդիական է, բայց հաճախ կարելի է այն փոխարինել կոնտրաստային գույներով խոհանոց ստեղծել: Դիզայներական նման հնարքը թույլ կտա լրացնել սառը ճերմակ ինտերիերը:
6. Գրաֆիկական պատկերներով հատակի սալիկ՝ խոհանոցի համար
Եթե խոհանոցի համար գրաֆիկական պատկերով հատակի սալիկ եք ընտրել, ապա ավելի լավ է պարզ երանգով գոգնոց ընտրեք: Հակառակ դեպքում կարող եք անցնել լավ ճաշակի սահմանները:
Աղբյուրը՝ NEWS.am STYL