Իրանը Թրամփին կպատասխանի 1979 թվականի հեղափոխության տարեդարձին. Ալի Խամենեի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
«Ոչ մի թշնամի չի կարող կազմալուծել իրանական ազգին»,-հեռուստաալիքը մեջբերում Է Խամենեիի խոսքը: Նա նշել Է, որ Իրանը Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքներին կպատասխանի փետրվարի 10-ին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի օրը:
Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ն Է կանգնած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման, Իրաքում եւ Սիրիայում պատերազմի եւ Իրանում իրականացվող քայքայիչ գործունեության հետեւում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը որակել Է որպես «վատթարագույն գործարքը»: «Դա վատթարագույն գործարքն Է, որը ես երբեւԷ տեսել եմ: Ամոթ Է, որ մենք նման գործարք են կնքել»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ-ի նախագահը համոզված Է, որ «դա անելու պատճառներ չկային»:
Պատասխանելով Իրանի միջուկային հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ «մենք երբեք ռազական լուծման մասին չենք խոսել, մենք քննադատում Էին նախագահ Օբամային»: «Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել Է Թրամփը:
Նա նաեւ Իրանը համարել Է «թիվ մեկ ահաբեկչական պետությունը, որն աշխարհում բոլորին փող ու զենք Է մատակարարում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



