Ի՞նչ խնդիրների մեջ են հայտնվել Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը
ФОТОBlogNews.am-ը գրում է.
«Կենտ զույգն». այսպես է կոչվում Արման Նշանյանի, Սոս Ջանիբեկյանի, Ստեփան Ղամբարյանի, Լեռնիկ Հարությունյանի, Գագիկ Սուքիասյանի, Մարիամ և Լյուսի Հայրապետյանների մասնակցությամբ ներկայացումը: Նիլ Սայմոնի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը դեռ մի քանի տարի առաջ Արման Նշանյանը բեմադրեց: Տարիներ անց դերասանական կազմը կրկին խաղում է Դրամատիկականի բեմում:
«Առհասարակ, Նիլ Սայմոնի ստեղծագործությունները շատ մեծ հաջողություններ են ունենում, հեղինակը Պուլիցերիական և Թոնիի մրցանակի է արժանացել: Նրա հանճարեղությունը կոմեդիայի մեջ իրականությունը գտնելն է: Սյուժեն այնքան ճիշտ է գրվում, որ դու ինքդ քեզ վրա սկսում ես ծիծաղել և սովորել քո սխալների վրա»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է բեմադրիչ, դերասան Արման Նշանյանը:
Ներկայացման հիմքում երկու երիտասարդի պատմությունն է, ցույց են տալիս, թե ինչպես են երկու շատ տարբեր տղամարդիկ տանում բաժանումը։ Սոսը խաղամոլ է, խաղում է պոկեր, ապրում է ուրախ, վայելքներով լի կյանքով, իսկ Արմանը բծախնդիր է և դեռ հույս ունի, որ կինն իրեն գրկաբաց հետ է ընդունելու: Իսկ ինչ տեղի կունենա, երբ այս տղամարդիկ հանգամանքների բերումով սկսեն միասին ապրել, պատասխանը կիմանաք, երբ ամսի 22-ին դիտեք ներկայացումը:
Մենք այս դադարը վերցրինք, քանի որ բոլորս էլ զբաղված էինք այլ գործերով. ես գնացել էի ԱՄՆ՝ «Վրիժառու» ֆիլմում նկարահանվելու, իսկ Սոսը «Դոմինոում» էր նկարահանվում: Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ սա շոու չէ, այլ ունի ուսուցողական կողմեր և տարբերվում է մնացած ժանրերից: Սա երկու կեսերի մասին է՝ սև և սպիտակ, կողմեր, որ մեր բոլորի մեջ կան»,- եզրափակեց Արմանը։
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի