Փարիզում անկարգություններ հրահրելու կասկածանքով 24 մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի Օլնե սու Բուա արվարձանում 24 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ։ Ոստիկանությունում AFP–ի աղբյուրները հայտնում են, որ նրանք փորձել են հրդեհել 2 ռեստորան, տասնյակ մեքենաներ եւ աղբամաններ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները, փոխանցում է RFI–ն։
Անկարգությունները սկսվել էին փետրվարի 6-ին արվարձանում, որտեղ փետրվարի 2-ին ոստիկանությունը դաժան միջոցների էր դիմել 22-ամյա երիտասարդին ձերբակալելիս։ Տուժածը խմբակային բռնաբարության է ենթարկվել ոստիկանական մահակով։ Միջադեպը ֆիքսել էր տեսախցիկը։ Ոստիկաններից մեկին մեղադրանք է ներկայացվել բռնաբարության, երեք հոգու էլ՝ կանխամտածված բռնություն գործադրելու համար։ Բոլոր 4 ոստիկանները պաշտոնից ազատվել են։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



