Բանանի 10 հատկություններ, որոնք հայտնի են շատ քչերին
ФОТОBlogNews-ը գրում է.
Բանանը այն հազվագյուտ դեպքերից է, երբ համեղը նաև օգտակար է։ Դրա պարունակած վիտամինները և մյուս նյութերը դրական են ազդում օրգանիզմի գրեթե բոլոր հատկությունների վրա։
BlogNews-ը հավաքել է այդ տրոպիկական մրգի 10 հատկանիշներ, որոնք շատ քչերին են հայտնի։ Այդ հատկությունները մեծապես կախված են հասածության մակարդակից, սակայն դա չի նշանակում, որ պետք է ուտել միայն շատ հասած բանան։
Քաղցկեղածին հիվանդությունների պրոֆիլակտիկա
Բանանը պարունակում է հատուկ տեսակի սպիտակուց, որն օգնում է կանխել քաղցկեղածին հիվանդությունների զարգացումը։ Այս սպիտակուցի քանակը առավել բարձր է հասած մրգում, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ուտել սև կետերով պատված բանաններ։
Պայքար ջղաձգությունների դեմ
Հանքային նյութերի բացակայությունը շատ հաճախ պատճառ է դառնում մկանների ջղաձգման համար։ Կալցիումով և մագնեզիումով հարուստ բանանը կարող է կանխել մկանային սպազմը, այդ իսկ պատճառով էլ շատ ատլետներ ամեն օր ուտում են այս միրգը։
Երիկամների հիվանդության նախազգուշացում
Բավականաչափ կալցիում պարունակող մթերքները օգնում են կանխել երիկամներում քարերի ձևավորումը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ պարբերաբար բանան ուտելը 40%-ով նվազեցնում է երիկամներում չարորակ գոյացությունների առաջացման հավանականությունը։
Ամուր սիրտ
Այս միրգը օգտակար է նաև այն մարդկանց համար, ովքեր բարձր ճնշում ունեն և հակված են սրտանոթային հիվանդությունների։
Մաքրում է անոթները
Անոթների փակման պատճառը խոլեստերինի բարձր մակարդակն է արյան մեջ։ Բանանը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը և առողջ անոթներ ունենալ։
Առողջ ստամոքս
Բանանը անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր ստամոքսի խոց ունեն։ Այս միրգը պարունակում է հատուկ ֆերմենտ, որը խթանում է ստամոքսի պատերը պաշտպանող լորձի արտադրմանը։
Էներգիայի աղբյուր
Վիտամիններով հարուստ բանանը էներգիայի հիանալի աղբյուր է։ Պարզ ածխաջրերը շատ հեշտությամբ յուրացվում են և անկնթարթորեն լրացնում են էներգիայի պակասը օրգանիզմում։
Լավ տրամադրություն
Բանանը պարունակում է ուրախության հորմոն՝ դոպամին, ինչը լավ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։
Օգնություն դիաբետի ժամանակ
Այս տրոպիկական մրգերում առկա է հատուկ տեսակի օսլա, որն օգնում է բարելավել 2-րդ կարգի շաքարային դիաբետով տառապող մարդկանց վիճակը։ Այս օսլան առավել շատ է թերհաս, կանաչ բանաններում։
Գեղեցիկ կազմվածք
Այդ նույն օսլան ազատում է ճարպային ձևավորումներից և ավելացնում է էներգիայի ծախսը՝ հանգեցնելով նիհարելու զգալիորեն արագ գործընթացի։ Պարզապես օրական 1-2 բանան կերեք և փոքր-ինչ ակտիվ եղեք օրվա ընթացքում։