Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավարտվել է բարձրաստիճան ոստիկանների կողմից ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործի նախաքննությունը

ОБЩЕСТВО

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Այս մասին  տեղեկացրին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2013թ. փետրվարի 27-ին օպերլիազոր Գարեգին Մարդանյանը զեկուցագիր է ներկայացրել հիշյալ բաժնի պետ Արթուր Եգանյանին՝ անհայտ անձի կողմից Հովհաննես Ղալթախչյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ վնասելու վերաբերյալ: Զեկուցագրում առկա տվյալների ստուգումը բաժնի պետ Ա. Եգանյանը հանձնարարել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանին:

Վերջինս հստակ տեղեկություն ստանալով անհայտ անձի կողմից Հ. Ղալթախչյանի, հիշյալ ավտոմեքենայի ուղևորներ Արամ Աթաբեկյանի, Մհեր ու Համբարձում Սաքանյանների նկատմամբ սպանության փորձ կատարվելու և Հ. Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա հրազենային վնասվածքի առկայության մասին՝ 2013թ. փետրվարի 28-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված Մհեր Սաքանյանից իր աշխատասենյակում փորձել է պարզել նրանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը՝ նրան տեղեկացնելով, որ իրեն հայտնի են դեպքի իրական հանգամանքները:

Այնուհետև 2013թ. մարտին Ա. Եգանյանն իր աշխատասենյակում Կամո Ղալթախչյանից պահանջել է գրավոր հաղորդում ներկայացնել որդու՝ Հ.Ղալթախչյանի վարած ավտոմեքենայի վրա հրազենով կրակոցներ արձակելու վերաբերյալ, սակայն վերջինս հրաժարվել է և պահանջել առանց իր կողմից հաղորդում ներկայացնելու բացահայտել հանցագործությունը:

Այնուհանդերձ, Արթուր Եգանյանն ու Արմեն Այդինյանը  իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ հանցագործության  դեպքի մասին Կ. Ղալթախչյանի բանավոր հաղորդման վերաբերյալ արձանագրություն չեն կազմել, հանցագործության մասին հաղորդումը չեն գրանցել, հայտնաբերված հանցագործության մասին քննիչին անհապաղ տեղյակ չեն  պահել, չեն զննել դեպքի վայրը և որևէ միջոց չեն ձեռնարկել հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ, հրազենային վնասվածքներով Հ. Ղալթախչյանի ավտոմեքենան համապատասխան փորձաքննության չեն ուղարկել, առանձնապես ծանր հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտելու նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ չեն ձեռնարկել: Ավելին՝ Ա. Եգանյանը, դատախազից թաքցնելով իրականությունը, ներկայացրել է, թե ստացված տվյալները չեն հիմնավորվել և իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արմեն Այդինյանը նյութերի նախապատրաստման ընթացքում, դարձյալ, հանցագործության դեպքը թաքցնելու անձնական դրդումից ելնելով, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, այն է` 2013թ. մարտին Հ. Ղալթախչյանի տան բակում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերելով հրազենային վնասվածքներ, դրանք չի արձանագրել, այլ հետին ամսաթվով կազմել է արձանագրություն, որին մասնակից է դարձրել այդ օրը ՀՀ-ում չգտնվող Կ.Ղալթախչյանին և արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, ավտոմեքենայի վրա  հրազենային վնասվածքներ չկան և այն անվնաս է:

Հիշեցնենք, որ Արթուր Եգանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով,  իսկ  Արմեն Այդինյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  308-րդ 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян