Ադրբեջանագետը՝ Վահան Մարտիրոսյանի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱնդրադառնալով Ադրբեջան փախած և իրեն շարժման առաջնորդ ներկայացնող Վահան Մարտիրոսյանին՝ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողներին ասել է, որ նա ֆինանսական մեքենայությունների մեջ էր:
Past.am-ի փոխանցմամբ՝ Սարգիս Ասատրյանը նաև ավելացրել է. «Մարտիրոսյանը փորձել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել: Նրա քայլը PR գործողություն էր, քանի որ այս կերպ ամբողջ Հայաստանը ճանաչեց նրան»: Ըստ պարոն Ասատրյանի՝ ադրբեջանցիների վերաբերմուքն այս ամենին հակասական էր և ոչ միանշանակ, նրանցից ոմանք զարմանքով ասել են. «Գժվե՞լ է այս մարդը, որ փախչել ու եկել է մեզ մոտ»:
Բանախոսը նշեց, որ տեղի ԶԼՄ-ները փորձել են այդ դեպքն օգտագործել քարոզչական նպատակներով: Խոսելով Մարտիրոսյանի ապագայի մասին՝ Սարգիս Ասատրյանը կանխատեսեց, որ շուտով նա կհայտնվի եվրոպական որևէ երկրում և հանգիստ կապրի: Ադրբեջանագետը կոչ արեց՝ հանել Մարտիրոսյանի թեման օրակարգից:
Լևոն Փանոսյան



