Թրամփը պատմել Է, որ օրը հինգ ժամից պակաս Է քնում
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քնին տրամադրում Է 4 – 5 ժամից ոչ ավելի եւ առավոտները հայտնաբերում Է իր մասին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հերթական կեղծիքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 70-ամյա Թրամփն այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի վերջին դրվագը փետրվարի 7-ին ցուցադրվել Է եթերում:
«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,- պատմել Է պետության ղեկավարը: «Ընթերցում եմ թերթերը, հեռուստացույցով դիտում եմ, թե ինչ Է տեղի ունենում… Անմիջապես բռնում եմ սուտը»,- շարունակել Է Թրամփը, որն ըստ որում բաց չի թողել հնարավորությունը հերթական անգամ գանգատվելու «որոշ հեռուստաալիքների եւ թերթերի չափն անցնող անազնվությունից, որոնք բացահայտ կեղծիքներ են հրապարակում», հատկապես ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Թրամփը հերթակ ան անգամ պնդել Է, որ ԱՄՆ-ի զագվածային լրատվամիջոցները միտումնավոր «սուտ նորություններ» են հրապարակում իր մասին՝ փորձելով ստվեր նետել նախագահի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



