Մանիլայում 15 հազար մարդ անօթեւան Է մնացել հրդեհի պատճառով
ОБЩЕСТВОՖիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ետնախորշերի շրջանում լույս փետրվարի 8-ի գիշերը բռնկած ուժգին հրդեհը օթեւանից զրկել Է մոտավորապես 15 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մանիլայի նավահանգստին հարող Parola թաղամասում գիշերվա ընթացքում ամբողջովին այրվել Է ավելի քան հազար բնակելի շինություն, ասված Է հաղորդագրության մեջ: Հրշեջ պահպանության աշխատակիցների խոսքով՝ բռնկումը փետրվարի 7-ի երեկոյան տեղի Է ունեցել տներից մեկում: Հրդեհի շրջանում բնակելի տները շատ մոտ են միմյանց, ինչի հետեւանքով հրդեհն արագորեն տարածվել Է ամբողջ թաղամասում:
Բարեբախտաբար թեթեւ վնասվածքներ Է ստացել միայն յոթ մարդ, հրդեհից այլեւս ոչ ոք չի տուժել, նշվում Է հաղորդագրության մեջ: Թաղամասի բնակիչները հասցրել են դուրս նետվել այրվող տներից եւ գիշերվա մեծ մասն անցկացրել են փողոցում, իրենց այրվող թաղամասից ոչ հեռու:
Վաղ առավոտյան Մանիլայի սոցիալական ծառայության աշխատակիցները տուժածներին սկսել են տեղավորել ժամանակավոր ապաստաններում: Ներկայում դրանցում գտնվում են 3 հազարից ավելի ընտանիքներ: Ինչպես նշվում Է, հրդեհն ամբողջությամբ հաջողվել Է մարել միայն առավոտյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



