Թրամփի կինը հաշտության համաձայնության է հասել իրեն զրպարտած բլոգերի հետ
ОБЩЕСТВОԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մինչդատական կարգով կարգավորել Է Մերիլենդի նահանգից բլոգեր Ուեսբթեր Թարփլիի կողմից այն հրապարակումների գործը, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող Harder, Mirell & Abrams գործակալությունից նրա փաստաբանների հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների նախագահի կինը «հաշտության համաձայնության Է եկել Թարփլիի հետ, որը համաձայնել Է ներողություն խնդրել եւ Էական փոխհատուցում վճարել Թրամփի ընտանիքին», նշված Է հայտարարության մեջ: «2016 թվականի օգոստոսի 2-ին ես հրապարակել եմ հոդված Մելանյա Թրամփի մասին, որը լի Էր կեղծ եւ նրան վարկաբեկող արտահայտություններով»,- մեջբերում են անում փաստաբանները 71-ամյա բլոգերի նամակից:
Նա խոստովանել Է, որ «այդ սուտ արտահայտությունները» վնաս են հասցրել պետության ղեկավարի ընտանիքի անդամներին, եւ նրանցից «անկեղծ ներողություն Է խնդրել»: Ըստ որում փաստաբանները չեն նշել այն գումարի չափը, որը պարտավորվել Է վճարել բլոգերը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



