Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին
МЕЖДУНАРОДНОЕՎարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությա ն ընթացքը և մասնավորապես, անդրադարձել ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի հերթական ստուգման արդյունքներին:
Այս համատեքստում արծարծվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկվել են ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցության հնարավորությունները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունություն և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը:



