ԱՄՆ-ում սենատորները ցանկանում են արգելել Կոնգրեսի շրջանցմամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը. CNN
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում մի խումբ սենատորներ մտադիր են փետրվարի 8-ին պաշտոնապես իրենց գործընկերների քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որին համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն Կոնգրեսի թույլտվությամբ:
Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, փաստաթուղթը, որի գլխավոր հեղինակներ են հանդես եկել հանրապետական Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ Բեն Քարդինը, երկկուսակցական լայն հավանություն Է գտնում Կապիտոլիումի բլրին:
Օրինագիծը, որի բովանդակությանը ծանոթացել Է CNN-ը, ստացել Է «Ակտ Ռուսաստանի հետ հարաբերությունների գնահատման մասին» անվանումը եւ մշակվել Է այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի թուլացնել նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերով Մոսկվայի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ փաստաթուղթն «Սպիտակ տնից կպահանջի պատրաստել զեկույց՝ մանրամասն բացատրությամբ, թե ինչու Է ձգտում չեղարկել պատժամիջոցները, ինչպես նաեւ կսահմանի 120-օրյա ժամանակամիջոց, որի ընթացքում Կոնգրեսը կկարողանա քվե արկել» նման քայլի «դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



