Ո՞ր դեպքերում է հակացուցված թեյը
ФОТОՈր թեյ օգտակար է, դրա մասին բոլորս գիտենք: Բայց չգիտենք, որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում: Թեյի չարաշահման հետևանքով օրգանիզմում կարող են ի հայտ գալ հետևյալ անհարմարությունները
Ջերմություն ունեք: Տարածված կարծիք կա, որ ծարավը հագեցնող թեյը պարզապես անհրաժեշտ է, երբ մարդը ջերմում է: Իրականում այդպես չէ: Վերջերս բրիտանացի գիտնականները ապացուցեցին, որ թեյը նպաստում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը:
Տառապում ենք անքնությամբ: Քնելուց առաջ խորհուրդ չի տրվում թեյ խմել: Պարզվում է` թեյն ուղղակիորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և գրգռում այն:
Խոց ունեք: Թեյը պետք է սննդակարգից բացառեն նրանք, ում ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է, ստամոքսի կամ տասներկումատյա աղիի խոց ունեն:
Հղի եք: Թեյում կա կոֆեին, որը բացասաբար է ազդում պտղի վրա: Գիտնականները վերջերս եկել են այն եզրակացության, որ հինգ բաժակ թեյում պարունակվող կոֆեինը կարող է նորածնի փոքր քաշի պատճառ դառնալ:
Արյան բարձր ճնշում ունեք: Արյան բարձր ճնշում ունեցող, ինչպես նաև աթերոսկրելոզով տառապող մարդկանց անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած տեսակի թեյից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: