Տեսանկարելու համար շնաձկանն ափ դուրս քաշած զբոսաշրջիկները տուգանք կվճարեն
ОБЩЕСТВОԲրազիլիայում զբոսաշրջիկները, որոնք ջրից դուրս Էին քաշել փոքր շնաձկանը տեսագրություն անելու համար, պետք Է հինգ հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 6,2 հազար դոլար) տուգանք վճարեն: Փետրվարի 8-ին այս մասին գրել Է The Daily Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ ձկանն օվկիանոսից հանել են Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբի (Պեռնամբուկուի նահանգ) ափին՝ չնայած այն նշաններին, որոնք արգելում են սպանել, որսալ, անհանգստացնել կամ կերակրել կենդանիներին: Շնաձուկը ձեռքին 35-ամյա կնոջը պատկերող տեսագրությունը, որի անունը նշված չԷ, Համացանցում հայտնվել Է փետրվարի 7-ին:
Ինչպես գրել Է The Daily Mirror-ը, Facebook սոցցանցում հրապարակված տեսահոլովակը քննադատության ալիք Է բարձրացրել: Ցանցի օգտատերերը հույս են հայտնել, որ զբոսաշրջիկներն այլեւս չեն տանջի կենդանիներին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



