Ջեկ Նիկոլսոնը կինո կվերադառնա յոթնամյա ընդմիջումից հետո
ОБЩЕСТВО Ջեկ Նիկոլսոնը խաղալու Է «Օսկար»-ի անվանակարգված «Թոնի Էրդման» ֆիլմի անգլալեզու ռեմեյքում: Արտիստն առաջին անգամ կինոյում կհայտնվի յոթնամյա ընդմիջումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել Է Associated Press-ը:
Կինոնկարում նաեւ նկարահանվելու Է ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Ուիգը, որը հայտնի Է «Մարսիացին», «Նա» եւ «Ուոլթեր Միթի անհավանական կյանքը» ֆիլմերից:
Հունվարին գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմի օրիգինալ ժապավենը «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել « Օտար լեզվով լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Կատակերգության մեջ ներկայացվում Է դստեր՝ կոնսալտինգային ընթերության թոփ-մենեջերի հետ թոշակառու հոր հարաբերությունների պատմությունը: 2016 թվականի կինոնկարը նաեւ դարձել Է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի անվանակարգորդ: Նոր նախագծում Ադեն հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր:
Ավելի վաղ հունվարին արտիստ Փիթեր Ֆոնդան հայտնել Էր Նիկոլսոնի՝ կենսաթոշակի անցնելու մասին: Նա ընդգծել Էր, թե չգիտի դերասանի այդ որոշման պատճառը:
Նիկոլսոնի մասնակցությամբ Էկրաններին հայտնված վերջին ֆիլմն այսօրվա դրությամբ «Ինչ իմանաս…» կատակերգությունն Է, որն Էկրան Է բարձրացել 2010 թվականի դեկտեմբերին:
79-ամյա Ջեկ Նիկոլսոնը ամերիկացի դերասան Է եւ ռեժիսոր: Նա «Օսկարի» Է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել Է եռակի: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում Նիկոլսոնը խաղացել Է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով» եւ «Չինական թաղամաս» ֆիլմերը, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Ճաճանչ» կինոնկարում:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Президент Индии угостила Путина вегетарианским ужином



