Կոֆեինը հակաքաղցկեղային հիանալի միջոց է
ФОТОԱվստրիացի գիտնականները հայտնաբերել են, որ կոֆեինը պաշտպանող հատկություն ունի և այն ի վիճակի է չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը և նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը։
Փորձ է անցկացվել մկների վրա՝ նրանց բաժանելով երկու խմբի։ Մի խմբում նրանք առանձնացրել է գենետիկորեն մոդիֆիկացված կրծողների, որոնց մոտ իջեցված է եղել ATR-ի ակտիվությունը։ Այնուհետև նրանք երկու խմբերին էլ ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման։
Արդյունքում պարզվել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մկների մոտ ուռուցքը ձևավորվում է ավել դանդաղ, քան մյուսների մոտ։
Մասնագետները նշում են, որ երկարատև ճառագայթման դեպքում երկու խմբերն էլ հիվանդացել են։ Մասնագետները պնդում են. որ մկների փորձը ցույց է տալիս, որ առավել լավ կոֆեինն իջեցնում է ATR ֆերմենտի ակտիվությունը մինչքաղցկեղային շրջանում։ Եթե օրգանիզմն արդեն հիվանդ է, պաշտպանիչ ֆունկցիան չի աշխատում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: